483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանում ՔՕ փոփոխությունների վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում
17:59
25 Փետրվարի 2009

Չորեքշաբթի երկրի խորհրդարանում Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին։

Ենթադրվող փոփոխությունների հեղինակներն են Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները։  

ԻՆչպես հայտնեց օրինագծի հեղինակներից մեկը՝ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, փաստաթղթում փոփոխություններ մտցնելը պայմանավորված է ՔՕ-ն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային փորձի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Օրինագծի հեղինակների առաջարկած փոփոխությունները վերաբերում են ՀՀ ՔՕ 225-րդ (Զանգվածային անկարգություններ) և 300-րդ (Պետական իշխանության բռնազավթում) հոդվածներին: Մասնավորապես, առաջարկվում է սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունների համար 6 ամսից 12 տարի ժամկետով ազատազրկման պատիժ նախատեսող 225 հոդվածի 3 մասը ուժը կորցրած ճանաչել։

Միևնույն ժամանակ առաջարկվում է լրացնել 225 հոդվածը նոր՝ 5-րդ մասով, որը նախատեսում է, որ զանգվածային անկարգությունների՝ հանցագործ արարքներ թույլ չտված մասնակիցները պատժվում են տուգանքով 200 հազարից 600 հազար դրամի չափով կամ մինչև երեք ամսվա ազատազրկման։ ՔՕ 300 հոդվածի ուղղումների համաձայն՝ առաջարկվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժել նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ժամկետի սպառումից հետո այդ լիազորությունների կատարումը շարունակելու դեպքում։    

Առաջարկվող փոփոխությունները առաջ բերեցին միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների դժգոհությունը, որոնք առաջարկում էին ուղղումներից դուրս հանել «զանգվածային անկարգություններ» հասկացությունը։ Մասնավորապես, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ փոփոխությունները ուղղակիորեն բխում են Հայաստանի մայրաքաղաքում 2008 թ.-ի մարտի 1-2 ողբերգական դեպքերից։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ երբ մարդիկ մասնակցում են հանրահավաքի ու իշխանություններին ներկայացնում իրենց պահանջները, դա նրանց սահմանադրական իրավունքն է։ Միևնույն ժամանակ Բախշյանն ասաց, որ վստահ չէ, որ «զանգվածային անկարգություններ» հասկացության պահպանումը փաստաթղթում կօգնի սահմանազատել հանրահավաք և բռնի գործողություններ հասկացությունները։ Բացի այդ, ինչպես կարծում է պատգամավորը, «զանգվածային անկարգություններ» հասկացությունը անխուսափելիորեն հիշեցնում է մարտի 1-2-ը։   

Բախշյանն առաջարկեց փոփոխությունների տեքստից հանել «զանգվածային անկարգություններ» հասկացությունը, քանի որ, նրա կարծիքով, եթե տվյալ հասկացությունը մնա, ապա դա ոչ թե քայլ կլինի դեպի ժողովրդավարություն, այլ ընդհակառակը։

«Միշտ էլ կարելի է գտնել սադրիչների, որոնք կկարողանան դրդել զանգվածային անկարգությունների։ Մեզ պետք է լավ արդար իշխանություն, դատական համակարգ, կառավարություն, որպեսզի ժողովուրդը չըմբոստանա»,- ասաց նա։   

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ինչպես լավ հարաբերություններ պահպանել ԵԽ հետ՝ կատարելով ԵԽԽՎ պայմանները, այնպես էլ ինքնուրույն լուծել ներքին խնդիրները։   

Խորհրդարանականը չկիսեց «Ժառանգության» ներկայացուցիչների կարծիքները «զանգվածային անկարգություններ» հասկացությունը օրինագծի տեքստից հանելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ պետք է հստակ սահմանում տալ տվյալ ձևակերպմանը։    

Ռուստամյանի կարծիքով՝ նման քայլը կօգնի անձանց հստակ շրջանակ սահմանել, որոնք պատասխանատվություն կկրեն տվյալ արարքի համար։ Օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կկայանա վաղը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։