485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիան Հայաստանին 74 մլն. եվրո գումարի աջակցություն կցուցաբերի
16:16
25 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Գերմանիայի միջև 2008թ. ֆինանսական համագործակցության մասին  կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 74 մլն. եվրո ընդհանուր ծավալով ծրագրեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Փետրվարի 25-ին Երևանում մեկնարկեցին Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչ Մարիոն Ուրբանի ղեկավարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն, 6 մլն եվրո կտրամադրվի բնակարանային ֆինանսավորման շուկա (Հիպոթեքային շուկա) ծրագրի II փուլի իրականացմանը, 29 մլն եվրո՝ Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ (խառը ֆինանսավորում) ծրագրին, մինչև 14.6 մլն. եվրո՝ Գյումրի II բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնման ծրագրին։  

 

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին կհատկացվի մինչև 20.4 մլն եվրո, «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում.փուլ 2-րդ (ՀԵԾ II) –հարակից միջոցառումներ» ծրագրին՝ 3 մլն եվրո դրամաշնորհ, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ծրագրի II փուլին՝ 1 մլն եվրո դրամաշնորհ:

«ԳԴՀ կառավարության կողմից միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով` 40 տարի մարման ժամկետով 0.75 տոկոսով, 10 տարի մարման արտոնյալ ժամկետով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Համեմատաբար փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում:

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում մինչ այժմ Հայաստանին տրամադրվել է 235 մլն. եվրո, որից 195 մլն. եվրոն վարկային և 40 մլն.-ը դրամաշնորհային միջոցներն են կազմել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։