483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի հետ
16:01
25 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանն ու Դավիթ Բաքրաձեն ընդգծել են երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ և վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հանրապետության նախագահը, կարևորելով տարբեր մակարդակներում ինտենսիվ շփումները, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը և նշել, որ նման այցելությունները մեծապես նպաստում են բարեկամության էլ ավելի խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի`  Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերն ընդգծել են, որ տրանսպորտային հաղորդակցության, միջպետական սահմանը հատելու դյուրացման, մաքսային և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-վրացական տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը: 

«Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների և երկխոսության ճանապարհով՝ երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը»,- հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հայաստանի նախագահն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև Եվրամիության «Արևելյան գործընկերություն»  նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավոր ուղիների, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: