487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գորգագործները կազատվեն հարկերից
14:14
25 Փետրվարի 2009

ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի մասին» և «ԱԱՀ-ի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների փաթեթը, որոնց համաձայն ձեռագործ գորգագործությամբ զբաղվող հարկատուներն ազատվում են տվյալ տեսակի հարկային վճարումներից։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նման քայլը լուծում է ինչպես սոցիալական, այնպես էլ մշակութային խնդիրներ։

«Գորգագործության ոլորտում այժմ կա 800 աշխատատեղ, սակայն ոլորտի ներուժը կազմում է մի քանի հազար աշխատատեղ, հիմնականում, երկրի մարզերում», - ասաց նա։

Երիցյանը նշեց, որ հարկային արտոնությունների տրամադրումը թույլ կտա զգալիորեն բարելավել տանը աշխատող գորգագործների սոցիալական վիճակը։

Բացի այդ, ինչպես ասաց նախարարը, աշխարհում արդեն կան մի քանի երկրներ, որոնք զբաղվում են ձեռագործ գորգագործությամբ, և Հայաստանը պետք է դիմակայի այդ մրցակցությանը։

«Սեփական հարկ գրավելու համար անհրաժեշտ է մշտապես փոփոխվել՝ պահպանելով սեփական ավանդույթներն ու ստեղծելով նորերը, քանի որ ձեռագործ գորգերի գնորդները շատ պահանջկոտ են», - ասաց նախարարը։

Երիցյանի խոսքերով, գորգագործությունն արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտ է, ինչպես նաև ոլորտ, որը կարող է իր ներդրումը կատարել այնպիսի չարիքի դեմ պայքարում, ինչպիսին թրաֆիկինգն է։

«Գորգագործությունը կարող է լուծել զբաղվածության խնդիրը, հատկապես, կանանց շրջանում, որոնք, զբաղվելով գորգագործությամբ, կարող են գումար վաստակել, ինչը կարող է կանխարգելել թրաֆիկինգի դեպքերը», - պարզաբանեց նա։

Գորգագործությունը դասում են հայերի յուրացրած հինավուրց արհեստների թվին։ գորգերը գործվել են գորգագործական ուղղահայաց և հորիզոնական հաստոցների վրա։ Հայկական գորգագործության յուրահատկությունը գործքի առանձնահատուկ տեսակի կիրառումն է, հատուկ հանգույցները և մազախավի բարձրությունը։

Գորգագործները հատուկ ուշադրություն էին դարձնում կողային եզրերի հավասարությանն ու ամրությանը, գորգերի երկարությունը հասնում էր մինչև 6 մետրի։     Հայկական գորգերը միշտ չափազանց թանկ են գնահատվել։ Արաբ խալիֆների պալատների պատերն ու հատակը ամբողջովին պատված էին հայկական գորգերով։ Հայկական գորգերը պալատների զարդն էին, դրանցով էր չափվում հարստությունը։  

Հայ խոշոր առևտրականներն ու մոնոպոլիստները գորգերը վաճառում էին միջազգային շուկայում՝ տանելով դրանք Ռուսաստան և Եվրոպա։ Այսպես նրանք հասան Մոսկվա և Մարսել, հայտնվեցին Հոլանդիայում և Վենետիկում։ Ջոտտոն և Կարավաջոն, Ռուբենսն և Ռեմբրանդտը հայկական գորգերով ինտերիերներ են նկարել։

Հանրահայտ թանգարաններն իրենց հավաքածուներում պահում են հայկական գորգեր, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում պահվում է 17-րդ դարի գորգ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն- թանգարանը ձեռք է բերել 16-րդ դարի գորգ, դրանք պահվում են նաև Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում, Լոնդոնի տեքստիլի թանգարանում և բազում մասնավոր հավաքածուներում։ Գորգերի դասական նմուշները պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում և Ազգագրության թանգարանում։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։