480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 85 միլիոն դոլար գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար
13:33
25 Փետրվարի 2009

Նախօրեին Համաշխարհային բանկը հաստատել է 85 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չորս ծրագրերից բաղկացած փաթեթը, որը նախատեսված է Հայաստանում գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Արիսոմենե Վարուդակիսը, երեք վարկերը կտրամադրվեն Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA) միջոցով՝ Օպերատիվ արձագանքման հիմնադրամի շրջանակներում։ Մասնավորապես, 8 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացված է որպես հավելյալ ֆինանսավորում՝ Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրերով, 2 մլն ԱՄՆ դոլարը՝ փոքր ագրոբիզնեսի և գյուղական ձեռներեցության զարգացման և 25 միլիոն ԱՄՆ դոլարը՝ գյուղական համայնքում կենսական կարևորություն ունեցող 100 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների վերանորոգման ու արդիականացման համար։

«Այս ծրագրերը թույլ կտան մեղմել համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության և բնակչության բարեկեցության վրա», - ասաց Վարուդակիսը։

Համաշխարհային բանկի 50 միլիոն ԱՄՆ դոլարի չորրորդ վարկն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական մատչելիության ծրագրին՝ ճգնաժամի պայմաններում տեղական ձեռներեցությանն աջակցելու նպատակով։

«Սա առաջին վարկն է, որ տրամադրվում է Հայաստանին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ստանդարտ պայմաններով, և այն ուղղված է տեղական բանկերի լրացուցիչ կապիտալացմանը՝ միջին և փոքր բիզնեսի վարկավորմանն ուղղված նրանց հնարավորությունները ընդլայնելու համար», - ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը։

ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հայաստանին Գլոբալ բնապահպանական հիմնադրամի 1,5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը, որն ուղղված է Հայաստանում գեոտերմալ էներգետիկ ռեսուրսների հետագա յուրացմանը։

Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում՝ 1992 թ.-ից Համաշխարհային բանկը ընդհանուր հաշվով տրամադրել է 1,162 միլիարդ դոլարի վարկ։ Այժմ 16 ծրագիր գտնվում է իրագործման տարբեր փուլերում, որոնք ավարտին հասցնելու համար կտրամադրվի 94 միլիոն ԱՄՆ դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։