484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԴԱՀԿ ծառայությունն իր աշխատակիցներից մեկին կասկածում է փաստաթղթեր կեղծելու մեջ
12:41
25 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) ղեկավարությունը կասկածում է իր աշխատակիցներից մեկին փաստաթղթեր կեղծելու մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։

«ՀՀ Արդարադության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բացահայտել է, որ համակարգի Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Սևակ Բաղդասարյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, կազմել է կեղծ փասթաթղթեր», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մասնավորապես, ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, Բաղդասարյանը կազմել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կեղծ արձանագրություն, կնքել անշարժ գույքի առուվաճառքի մասին կեղծ պայմանագիր և առանց համապատասխան լիազորագրի կատարել նոտարական վավերացում։

Այնուհետեւ պայմանագիրը հանձնվել է գնորդին, որն էլ ներկայացրել է այն Անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժին։

«ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, Ս.Բաղդասարյանի ծառայողական լիազորությունները դադարեցվել են, փաստի առիթով նշանակվել է ծառայողական քննություն, կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով միջնորդագիր է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն», - ասվում է տեղեկատվության մեջ։

«ԴԱՀԿ ծառայությունը հայտարարում է, որ հետևողական պայքար է մղելու համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ընդհուպ մինչև դրանց բացառելը», - ընդգծեցին մամուլի ծառայությունից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: