484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարն իր հորդանանցի գործընկերոջը հրավիրել է Երևան
11:13
25 Փետրվարի 2009

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է իր հորդանանցի գործընկեր Նասեր Ջաուդեին այցելել Երևան։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նալբանդյանը նշել է, որ այցելում է Ամման՝ նոր լիցք հաղորդելու Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

Նշելով երկկողմ փոխգործակցության բնագավառում առկա մեծ ներուժը՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև  քաղաքական երկխոսության ծավալումը, իրավապայմանագրային դաշտի ստեղծումը և առևտրատնտեսական համագործակցության զարգացման խթանումը:

Ջաուդեն իր հերթին նշել է, որ սա իր առաջին պաշտոնական հանդիպումն է արտգործնախարարի պաշտոնում (Հորդանանի նոր կառավարությունը ձևավորվել է փետրվարի 23-ին), և այդ հանգամանքը խորհրդանշական է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների առումով:

Նա հայտնել է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել զբոսաշրջության և առևտրատնտեսական համագործակցության աշխուժացման հնարավորությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:  

Հայաստանի և Հորդանանի արտգործնախարարները երկու երկրների ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվություններ անցկացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Նախարարները նաև քննարկել են Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորման, անվտանգությանն ու կայունության ամրապնդմանը առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և  միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին: 

Փետրվարի 25-ի վաղ առավոտյան ՀՀ արտգործնախարարը Հորդանանից մեկնել է Լիբանան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: