484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտաքին քաղաքականությունը «հավկուրությամբ» է տառապում Թուրքիայի նկատմամբ. փորձագետ
18:41
24 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին քաղաքականությունը «հավկուրությամբ» է տառապում Թուրքիայի նկատմամբ, կարծում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։

«Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը պետության ողջ արտաքին քաղաքականության առանցքն է, իսկ ավելի հստակ այդ առանցքը Հայաստանի անկախության ողջ ընթացքում չի մշակվել»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։  

Այվազյանը նշեց, որ այն բոլոր բազմաթիվ մակարդակներում, որոնցում Թուրքիան թշնամական գործողություններ է վարում Հայաստանի նկատմամբ, հայկական իշխանությունները չեն մշակում որևէ սեփական դիրքորոշում։

Հայկական իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն են վարում և չեն ուզում ոչ լսել, ոչ տեսնել հայ-թուրքական առճակատման ասպեկտները»,- կարծում է նա։

Փորձագետի կարծիքով, եթե Հայաստանը շարունակի բացվել Թուրքիայի առաջ, իրադրության զարգացումը կհանգեցնի ազգային աղետի։

«Հայաստանում սահմանների բացման դեպքում լուրջ խնդիրներ կծագեն, այդ թվում, հայկական շուկաներ Թուրքիայի մուտքից հետո կոչնչանա հայրենական արտադրությունը»,- կարծում է նա։

Այլ խնդիրների կողքին Այվազյանը նշեց նաև աշխատանքային միգրանտների հոսքը Հայաստանից Թուրքիա, խառնամուսնությունները, ինչպես նաև քուրդ- թուրքական բնակչության գալուստը Հայաստան, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից։  

Կենտրոնի տնօրենի խոսքերով, Հայաստանի դեմ մշտապես տեղեկատվական պատերազմ է տարվում, սակայն ինքնապաշտպանությունը երկրի տեղեկատվական դաշտում գտնվում է գրեթե զրոյական մակարդակում։  

Այս առնչությամբ նա զարմանում է, թե ինչու ՀՀ ԱԳՆ, Սփյուռքի նախարարությունը, ինչպես նաև երկրի ներկայացուցիչները միջազգային կառույցներում կամ դիվանագետները տարբեր երկրներում հրապարակավ չեն բողոքում Թուրքիայի դպրոցներում և քոլեջներում հակահայկական ֆիլմերի ցուցադրության կամ թերթերում հակահայկական հոդվածների հրատարակման դեմ։  

«Հայաստանի դեմ բազմամակարդակ պատերազմ է տարվում, իսկ երկիրը ոչ մի կերպ չի արձագանքում»,- ամփոփեց Այվազյանը։  

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։