486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Վրաստանը ազգային անվտանգության երաշխիքի կարիք ունեն. Բաքրաձե
16:28
24 Փետրվարի 2009

Վրաստանի և Հայաստանի կարևորագույն խնդիրը անվտանգության երաշխիքներ ստեղծելն է, երեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն։

«Վրաստանն ու Հայաստանը պետականության և տնտեսական  զարգացման կառուցման դժվար ուղի են անցել։ Այսօր մեր կարևորագույն խնդիրն է ազգային անվտանգության այնպիսի երաշխիքների ստեղծումը, որոնք հնարավորություն կընձեռեն պաշտպանելու մեր երկրների անկախությունը, իսկ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացում գտնվող պետություններին հարավորություն կտան մտածելու տարածաշրջանային սերտ համագործակցության մասին»,- ասաց նա։

Փետրվարի 24-25-ը  երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում  նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ:

Միաժամանակ խոսնակը նշեց, որ երկու երկրների միջև մինչ օրս առկա են մի շարք չլուծված հարցեր։ Ըստ նրա, դա սովորական երևույթ է հարևան երկրների հարաբերությունների համար։

Բաքրաձեն վստահություն հայտնեց, որ, չնայած երկու երկրների միջև անորոշություն մտցնելու համար որոշակի ուժերի կողմից այս դժվարություններն օգտագործելու փորձերին, Հայաստանն ու Վրաստանը կկարողանան լուծել բոլոր խնդրահարույց հարցերը կառուցողական երկխոսության և հետևողական մոտեցումների ճանապարհով։

«Պատմական կապերը մեր երկրների միջև, ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները կհանգեցնեն հարցերի լուծման նկատմամբ նույն հայացքի ձևավորմանը, ինչն ավելի կխորացնի և կամրապնդի երկրների համագործակցությունը և բարեկամական կապերը»,- հավաստիացրեց վրաց խորհրդարանի խոսնակը։

Բաքրաձեն նշեց, որ ինչպիսին էլ լինեին երկրների հարաբերությունները «հարևան և ոչ հարևան այլ երկրների» հետ, ազգային և տարածաշրջանային անվտանգության շահերը պահանջում են, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը հաշվի առնեն միմյանց շահերը և պահպանեն գործընկերական և բարիդրացիական հարաբերությունները։

«Հույս ունեմ, որ վերջին ժամանակներում ակտիվացած փոխադարձ հանդիպումները և երկու նախագահների, խորհրդարանների և գործադիր իշխանության մարմինների բարեկամական տրամադրվածությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան կհանդիսանան»,- ասաց Բաքրաձեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։