481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
Յոթ ամսով երկարաձգվել է Երևանում մարտյան անկարգությունների ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
15:33
24 Փետրվարի 2009

Երեքշաբթի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները լրացումներ են մտցրել «Երևանում մարտյան անկարգությունների հետաքննության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին» խորհրդարանի որոշման մեջ՝ երկարաձգելով կառույցի լիազորությունների ժամկետը մինչև 2009թ. սեպտեմբերի 15-ը։

ՀՀ ԱԺ-ի՝ հանձնաժողով ստեղծելու և դրա լիազորությունների ժամկետը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգելու մասին որոշման մեջ լրացումներ մտցնելու առաջարկն արել են իշխանամետ խորհրդարանական խմբակցությունները։ Խորհրդարանի այսօրվա նիստի քվեարկությունը բոյկոտել է միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, որի անդամներն անհիմն են համարել հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգումը։

Մարտյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ.-ի հունիսի 16-ին՝ Հայաստանում ժղովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում, որն ընդունվել էր ապրիլին՝ բարդ քաղաքական իրավիճակի և մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Հանձնաժողովը պետք է ավարտեր աշխատանքներն ու հոկտեմբերի 25-ին ներկայացներ Երևանում զանգվածային անկարգությունների մասին զեկույցը, սակայն նրա աշխատանքների ժամկետը երկարացվել էր մինչև փետրվարի 25-ը։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի խոսքերով, լիազորությունների ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նրանով, որ նախորդ որոշմամբ սահմանված ժամկետը լրանում է արդեն երկու օրից։

«Սակայն դեռևս կան չլուծված հարցեր, որոնք հանձնաժողովը պետք է քննարկի։ Բացի այդ, արդեն ստեղծվել է մարտի 1-2-ի դեպքերի փորձագետների փաստահավաք խումբ, որը պետք է իր եզրակացությունները ներկայացնի խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը, սակայն առասօր չի արել այդ»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ առայսօր առկա են մի շարք չհստակեցված հարցեր զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործերով, իսկ տվյալ գործերի դատավարություններն առայժմ շարունակվում են։

Սակայն ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու առաջարկը դժգոհություն առաջացրեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամների մոտ։ Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով, լիազորությունների ժամկետը երկարաձգելու որոշումն աննպատակահարմար է։ Խորհրդարանականը նշեց, որ բացի կառույցի լիազորությունների ժամկետը պարբերաբար երկարաձգելու առաջարկից անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովը ներկայացնի իրականացրած աշխատանքի մասին հաշվետվություն։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200 մարդ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: