480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին Հայաստանում գրանցվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 48 դեպք. Խոսքի ազատության պաշտպանության կենտրոն
14:52
24 Փետրվարի 2009

Խոսքի ազատության պաշտպանության հայկական կենտրոնի ամենամյա զեկույցի համաձայն, 2008 թ.-իn հանրապետությունում գրանցվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 48 դեպք, ինչը կրկնակի ավելի է, քան 2003 թ.-ին։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանը, ուսումնասիրության մեջ համեմատություն է տարվել 2003 թ.-ի իրավիճակի հետ, քանի որ և 2008, և 2003 թթ.-ին Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվել։

«2008 թ.-ը ԶԼՄ-ների վրա բռնություն և ճնշում գործադրելու տեսակետից աննախադեպ էր, ինչը պայմանավորված է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի սրմամբ», - նշեց Մելիքյանը։

Նրա խոսքերով, «հատկապես ծանր էր իրավիճակը մարտի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում», երբ հանրապետությունում արտակարգ դրություն էր հայտարարված։ «Այդ օրերին Հայաստանում բացեիբաց գործում էր գրաքննությունը», - ասաց Կենտրոնի ղեկավարը։

Մելիքյանը հայտարարեց, որ շուտով կսկսի գործել արագ արձագանքման ծառայությունը՝ 093107085 «թեժ գծի» հեռախոսահամարով։

«Կոչ ենք անում բոլոր լրագրողներին տեղեկացնել մեզ ձեր իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասին», - ավելացրեց Կենտրոնի ղեկավարը։

Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքերով, իր կողմից ներկայացված կազմակերպությունը պայմանականորեն դասակարգել է իրավունքների խախտումները երեք կատեգորիայի՝ ֆիզիկական բռնության կիրառում, ԶԼՄ-ների վրա ճնշման գործադրում և խոչընդոտում տեղեկատվության ազատ ձեռքբերմանը:

«2008 թ.-ին գրանցվել է ֆիզիկական բռնության կիրառման 18 դեպք՝ 2003 թ.-ի 7-ի համեմատ, ճնշում գործադրելու 16 դեպք՝ 2003 թ.-ի 13 դեպքի համեմատ։ Իսկ տեղեկատվություն ստանալու լրագրողների իրավունքը խախտվել է 14 անգամ՝ հինգ տարի առաջ գրանցված 5 դեպքի համեմատ», - տեղեկացրեց Հարությունյանը։

Նա ընդծգեց, որ որոշ դեպքերում լրագրողների իրավունքների խախտմանն արձագանքել են բարձր մակարդակով, սակայն մեղավորները մինչ այժմ չեն բացահայտվել և չեն պատժվել։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։