483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-վրացական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
14:01
24 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-վրացական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, երեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում ասաց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն։

«Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև զգալիորեն աճել է համագործակցության մակարդակը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում, ինչին մեծ չափով աջակցել են հայկական ներդրումները Աջարիայում», - ասաց Բաքրաձեն։

Նրա խոսքերով, աճել է նաև աջարական հանգստավայրեր Հայաստանից մեկնողների թիվը։ «Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել և կյանքի կոչել», - ասաց Բաքրաձեն։

Վրացի խոսնակի խոսքերով, Թբիլիսին պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ գործընթացը խորացնելու և հայ զբոսաշրջիկների ու ներդրումների էլ ավելի մեծ քանակություն ներգրավելու ուղղությամբ։

Բաքրաձեն հատկապես նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը պատմականորեն եղել և մինչ օրս մնում են հավատարիմ գործընկերներ և եղբայրական երկրներ, իսկ հայ ու վրացի ժողովուրդներին միավորում է ոչ միայն ընդհանուր անցյալը, այլև խոստումնալից ապագան։

Խոսնակի խոսքերով, երկու քրիստոնեական պետությունները դարերի ընթացքում միմյանց եղբայրական օգնություն են ցուցաբերել, իսկ հազարամյակների համատեղ պայքարը օգնել է պահպանել երկու ժողովուրդների ազգային ինքնությունը։

«Ուրախալի է, որ ժամանակակից կյանքում բարեկամական և գործընկերային հարաբերություններ են ձևավորվել նաև մեր երկրների խորհրդարանների միջև։ Սակայն կարծում եմ, որ երկու հարևան պետությունների բարձրագույն օրենսդիր մարմինները կարող են ավելին անել։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել նորմատիվային բազայի ստեղծման և կատարելագործման գործում, ինչի հիման վրա կառուցվում են երկու խորհրդարանների միջև հարաբերությունները և ինչը կաջակցի շատ կարևոր հարցերի լուծման գործում», - ասաց Բաքրաձեն։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հավաստիացրեց, որ վրացական կողմը պատրաստ է առավելագույնս աջակցել օրենսդիր մարմինների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունների ձևավորմանը՝ ինչպես բարեկամության խմբերի, այնպես էլ համապատասխան հանձնաժողովների մակարդակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։