485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ու Կահիրեն մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը
13:54
24 Փետրվարի 2009

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի և Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմադ Աբու Ալ-Ղեյդի հետ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Եգիպտոսի վարչապետն ասաց, որ Եգիպտոսի ժողովուրդը և անձամբ ինքը ամենաջերմ զգացմունքներն ու համակրանքն ունեն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Ահմադ Նազիֆն ընդգծեց, որ հայ-եգիպտական բարեկամության  վառ վկայությունն է եգիպտահայ համայնքի ակտիվ դերակատարությունն ու մասնակցությունը երկրի կենսագործունեության տարբեր բնագավառներում:

«Երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ամուր հիմք են հանդիսանում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության հետագա զարգացման համար»,- ասել է Նազիֆը։

Իր հերթին Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ հայ-եգիպտական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և մեր ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ և համակրանքով:

Նալբանդյանի խոսքերով, այս ամենը հիմք է ստեղծում պետությունների միջև արդյունավետ համագործակցության խորացման համար:

«Հայաստանը հետաքրքրված է առավել սերտացնելու և խորացնելու Եգիպտոսի հետ երկկողմ համագործակցությունը»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ տնտեսական նախագծերով ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ:

ՀՀ ԱԳ նախարարի և Եգիպտոսի արտգործնախարար Աբու Ալ-Ղեյդի հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծեցին, որ պետությունների միջև առկա է  քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և տնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայման լուրջ ներուժ:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է շարունակել քայլերը տարածաշրջանում իր կարևոր գործընկերոջ` Եգիպտոսի հետ համակողմանի հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Եգիպտոսի դերը` մերձավորարևելյան խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացում:

Նալբանդյանն ու Ալ-Ղեյդը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և ամրապնդման խնդիրների շուրջ:

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ նշեցին իրենց ղեկավարած նախարարությունների միջև ակտիվ համագործակցությունը և պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների արդյունավետությունը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց Ահմադ Աբու Ալ-Ղեյդին այցելել Հայաստան: 

Նույն օրը Հայաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և ԵԱՀ կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ  անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին:   

Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլնաղայի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց այս տարվա ընթացքում Երևանում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին վերաբերող հարցեր:

«Փետրվարի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ջերմ և անմիջական հանդիպում ունեցավ Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը  հարցազրույց տվեց արաբական աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկին` Կահիրեում հրատարակվող «Ալ-Ահրամին»:  Փետրվարի 24-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Հորդանան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։