481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության կառավարչի ընտրության մրցույթ է հայտարարվել
19:24
23 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մրցույթ է հայտարարվել այն ընկերության ընտրության համար, որը կստանձնի նոր ատոմային էներգաբլոկի շինարարության և մոնտաժի գործընթացի կառավարումը, ասվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում։ 

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ. դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպաատկով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011 թ.-ի սկզբից։

Հայտարարության համաձայն, բաց մրցույթը, որի պատվիրատուն Պետական գնումների գործակալությունն է, կանցկացվի մեկ փուլով։ Մրցույթի հաղթողին օրենքով սահմանվող կարգով կառաջարկվի Պետգնումների պայմանագիր կնքել «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով Կառավարման ծառայությունների» մասին:

«Գնումների մասին» օրենքի համաձայն՝ մրցույթին մասնակցելու դիմումները՝ կազմված հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, Պետգնումների գործակալություն կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց՝ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից:

Պետգնումների գործակալություն ներկայացված դիմումների արդյունքները կամփոփվեն մրցույթի հայտարարումից հետո 60 օր անց։

Փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով, կառավարող ընկերությունը կմշակի և կներկայացնի էներգաբլոկի հայեցակարգային դիզայնի նախագիծը, որը վերջնական տարբերակում կպարզաբանի այն տեխնոլոգիաների շրջանակը, որոնք անհրաժեշտ կլինի օգտագործել ատոմային էներգաբլոկում և աջակցություն կցուցաբերի նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ողջ գործընթացին՝ ընդհուպ մինչև դրա շահագործման հանձնելը։  
 
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: