480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ավելի շատ մասնակցի Վրաստանի հայերի կյանքին. փորձագետ
17:44
23 Փետրվարի 2009

Հայաստանը հասարակական կազմակերպությունների և փորձագետների մակարդակով պետք է ավելի շատ մասնակցություն ունենա Վրաստանի հայերի կյանքում, ինչպես Ջավախքի, այնպես էլ երկրի այլ շրջանների, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։  

«Բացի այդ, Հայաստանը պետական մակարդակում պետք է պատասխանի այն հարցին, թե ինչ դեր է խաղում Վրաստանի հայկական փոքրամասնությունը Հայաստանի պետական շահերի համատեքստում»,- ասաց Մինասյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա խոսքերով, հայկական իշխանությունները պետք է իրենց համար որոշեն, թե ինչ նշանակություն ունի Ջավախքը՝ որպես Հայաստանից դուրս միակ տարածք, որտեղ  հավաք ձևով ապրում են հայերը և որը սահմաններ ունի թե Հայաստանի, թե Թուրքիայի հետ, և սրան համապատասխան մասնակցեն այնտեղ տեղի ունեցող գործընթացներին»։  

«Հայաստանի և Վրաստանի միջև ինչպես Վրաստանում հայկական փոքրամասնության, այնպես էլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների հետ կապված՝ շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում»,- ասաց Մինասյանը։ 

Փորձագետը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները կարևոր փուլում են գտնվում, միջպետական հարաբերություններում կան նաև դրական փոփոխություններ, և միաժամանակ նկատելի է Ջավախքի հայկական փոքրամասնության հարցի սրումը։  

«Օգոստոսյան պատերազմը շատ կարևոր նշանակություն է ունեցել նաև հայ-վրացական հարաբերություններում, քանի որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է»,- ընդգծեց Մինասյանը։  

Ընդ որում նա ավելացրեց, որ ի տարբերություն վրացական հասարակության՝ հայկական հասարակությունում երբեք հակավրացական տրամադրություն չի տիրել»,- նշեց փորձագետը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։