482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկրի ամրապնդման ուղղությամբ աշխատող բոլոր ուժերին
17:33
23 Փետրվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկրի ամրապնդման ուղղությամբ աշխատող բոլոր ուժերին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այդ մասին նախագահը հայտնել է շաբաթ օրը «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

«ՄԻԱՍԻՆ» շարժումը հիմնվել է 2008թ. փետրվարին: Շարժմանն անդամակցում են մի քանի հազար երիտասարդներ` Երևանից և հանրապետության գրեթե բոլոր մարզերից:

«Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս աջակցել երիտասարդությանը և ընդհանրապես բոլոր այն միավորումներին ու մարդկանց, ում նպատակը բարի է, ում նպատակը մեր երկրի հզորության համար մի աղյուս դնելն է և ուժեղ, բարեկեցիկ Հայաստան կառուցելը»,- ասվում է հաղորդագրությունում։

Սարգսյանը ցանկություն է հայտնել միասնական ուժերով կառուցել մի այնպիսի երկիր ու հասարակություն, որտեղ հարգի է տաղանդը, գնահատվում են մարդու մտավոր ընդունակություններն ու կարողությունները: «Կարող, մտածող մարդը մշտապես պետք է պահանջարկ ունենա»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

«Ես ինձ դասում եմ այն մարդկանց շարքին, ովքեր կարծում են մեր այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ հնարավորությունների տեր է և շատ ավելի մեծ հաջողությունների է հասնելու: Նրանք մեր հասարակության մեջ մշտապես ունենալու են իրենց արժանի տեղը, լինելու են ակտիվ  նախաձեռնող»,- հավելել է նախագահը։

Սերժ Սարգսյանն ասել է, որ երկրում ամենամեծ երիտասարդական կառույցը հայկական բանակն է, քանի որ Հայրենքի սահմաններն առաջին հերթին պաշտպանում են 18-20 տարեկան զինվորները:

Իրենց հերթին «ՄԻԱՍԻՆ» շարժման անդամներն ընդգծել են, որ իրենց միավորել է հանրապետությունում անցկացվող բարեփոխումներին, եվրոպական արժեքների ամրապնդմանը, ժամանակակից քաղաքակիրթ երկիր կառուցելու գործընթացներին մասնակցելու ցանկությունը։

Նրանք նշել են նաև, որ երիտասարդությունը, ինչպես ողջ աշխարհում, պետք է իր վրա վերցնի սոցիալական բազայի և համարձակ բարեփոխումների ու արդիականացման գործընթացների ակտիվ պաշտպանի առաքելությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: