478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մարտյան դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը
17:09
23 Փետրվարի 2009

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները երկուշաբթի նիստում քննարկեցին Երևանի մարտյան դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 2009 թվականի սեպտեմբերի 15-ը երկարաձգելու հարցը։

ՀՀ ԱԺ-ի՝ հանձնաժողով ստեղծելու և դրա լիազորությունների ժամկետը երկարաձգելու որոշման մեջ լրացումներ կատարելու առաջարկն արել են իշխանամետ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները։

Մարտյան դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. հունիսի 16-ին ԵԽԽՎ պահանջների շրջանակներում, Հայաստանում ժողովրդական ինստիտուտներին վերաբերող №1609 բանաձևի համաձայն, որն ընդունվել էր ապրիլին ընդդիմության մարտի 1-ի ցույցի ընթացքում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակի և զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Ինչպես նախատեսվում էր, հանձնաժողովը պետք է հաշվետվություն ներկայացներ իր գործունեության վերաբերյալ մինչև 2008թ. հոկտեմբերի 25-ը, սակայն Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 22-ի նիստում երկարաձգեց մինչև 2009թ. փետրվարի 25-ը։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի խոսքերով, լիազորությունների ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նրանով, որ նախորդ որոշմամբ սահմանված ժամկետը լրանում է արդեն երկու օրից։

«Սակայն դեռևս կան չլուծված հարցեր, որոնք հանձնաժողովը պետք է քննարկի։ Բացի այդ, արդեն ստեղծվել է մարտի 1-2-ի դեպքերի փորձագետների փաստահավաք խումբ, որը պետք է իր եզրակացությունները ներկայացնի խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը, սակայն առասօր չի արել այդ»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ առայսօր առկա են մի շարք չհստակեցված հարցեր զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործերով, իսկ տվյալ գործերի դատավարություններն առայժմ շարունակվում են։

Սակայն ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու առաջարկը դժգոհություն առաջացրեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամների մոտ։ Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով, լիազորությունների ժամկետը երկարաձգելու որոշումն աննպատակահարմար է։ Խորհրդարանականը նշեց, որ բացի կառույցի լիազորությունների ժամկետը պարբերաբար երկարաձգելու առաջարկից անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովը ներկայացնի իրականացրած աշխատանքի մասին հաշվետվություն։

«Դա կօգնի հասկանալ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, որքանով է այն կատարում իր առջև դրված պարտականությունները»,- հայտարարեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավեկի քան 200-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: