480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները հետաձգել են կրոնական օրենսդրության լրացումների նախագծի քվեարկությունը
16:35
23 Փետրվարի 2009

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները որոշում են ընդունել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումների նախագծի քվեարկությունը  առաջին ընթերցմամբ հետաձգել երեք շաբաթով։

Օրինագծի քվեարկության հետաձգումը մինչև խորհրդարանի հաջորդ քառօրյա  (մարտի 16-19) խնդրել է նրա հեղինակներից մեկը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հայ խորհրդարանականների կողմից առաջարկվող լրացումներով առաջարկվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում մտնցել ինչպես խմբագրական, այնպես էլ բովանդակային փոփոխություններ օրենքի տեքստում։

Օրինագծի հիմնական նորարարությունը «հոգեորսություն» հասկացությունը։ Ինչպես կարծում են օրինագծի հեղինակները, գործող օրենսդրությամբ արգելվում է տվյալ երևույթը, բայց չի տրվում դրա սահմանումը։

Օրինագծով սահմանված է, որ հոգեորսություն  է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ քարոզչական ներգործությունը, որի ժամանակ  առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական, բարոյական կամ հոգեբանական ճնշում կամ  հարկադրանք, ձևավորվում է անվստահություն կամ ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի և գործունեության նկատմամբ, կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում, անձը հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաև հեռախոսազրույցով՝ առանց իր ցանկության կամ խնդրանքի։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված լրացումներին զուգահեռ առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում հոգեորսության համար պատժամիջոցներ մտցնել՝ 500 հազար դրամ տուգանքի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։