484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարության պետական աջակցությունից կարող են օգտվել միայն հստակ չափանիշներին համապատասխանող բիզնես-հայտերը. վարչապետ
16:19
23 Փետրվարի 2009

Պետական աջակցությունից, որը ՀՀ կառավարությունը տրամադրում է հայրենական ձեռներեցներին, կարող են օգտվել նրանք, ում բիզնես-հայտերը համապատասխանում են հստակ չափանիշների, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք արդեն հինգ ամսվա ընթացքում հրապարակավ դիմում ենք հասարակությանը՝ առաջարկելով Օպերատիվ շտաբ ներկայացնել ՀՀ մասնավոր հատվածի աջակցության ծրագրեր, սակայն այսօր ներկայացված դիմումների 90 տոկոսը մերժվել է։ Դրանց մի մասն ուղարկվել է վերամշակման, իսկ մյուս մասը՝ պարզապես մերժվել է, քանի որ դրանք չեն բավարարում մեր հայտարարած չափանիշներին»,- ասաց նա շաբաթ օրը Ծաղկաձորում «Կամուրջ 2009» 6-րդ միջազգային տնտեսական ֆորումի «Հայաստանի արտահանման ներուժը. վերլուծություն և գնահատական» թեմայով կլոր սեղանի շրջանակներում։

Վարչապետի խոսքերով, երբ մարդիկ լսում են, որ պետությունը աջակցություն է ցուցաբերում, «նրանք շտապում են դրամ շորթել պետությունից»։

«Մարդկանց մոտ արթնանում է հին սովորությունը. պետությանը դիտել որպես անպատասխանատու գործարարի, և միանգամից նրանից փող գողանալու մեծ գայթակղություն է ծնվում։ Այդ հիվանդությունը առկա է մեր հասարակության մեջ, այդ իսկ պատճառով կաշառակերության մակարդակը հանրապետությունում այդքան բարձր է։ Այս խնդիրը միայն պետությանը չէ, այլև մեր հասարակությանը»,- ընդգծեց նա։

Այս առնչությամբ Սարգսյանը պարզաբանեց, որ բավարարվում են միայն այն դիմումները, որոնք գրագետ կազմված բիզնես–ծրագրեր և գրագետ կառավարում ունեն և այն դիմումները, որոնք ներկայացված են այնպիսի ձեռներեցների կողմից, որոնք գործնականում ապացուցել են, որ ի վիճակի են իրականացնել ներկայացված ծրագրերը։  

«Պետական աջակցություն կարող են ստանալ այն նախագծերը, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն, ունեն արտահանման ներուժ կամ կաջակցեն  ներկրմանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանրապետությունում այս չափանիշներին համապատասխան ծրագրերն այնքան էլ շատ չեն։    

Ընդ որում կառավարության ղեկավարը նաև նշեց, որ Օպերատիվ շտաբի գործունեության հիմնական սկզբունքը հրապարակայնությունն է։

«Դուք ինքներդ կարող եք կառավարության կայքում ծանոթանալ այն ծրագրերին, որոնք հավանության են արժանացել և ինչ միջոցներ է տրամադրում կառավարությունը»,- ասաց նա։ 

Ընդ որում Սարգսյանն ավելացրեց, որ հետագայում հասարակությունը կվերահսկի, որպեսզի այդ միջոցները ծառայեն իրենց նպատակին։    

«Սա շատ մարդկանց ետ կպահի պետական փողերը վերցնել-փախչելու գայթակղությունից, քանի որ հասարակությունը կհայտնաբերի այդ մարդուն ու կդատապարտի»,- հայտարարեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։