484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շքանշանով է պարգևատրել հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանին
12:55
23 Փետրվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հրամանագիր է ստորագրել հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Շքանշանը հանձնվել է քանդակագործության և կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման և ամրապնդման գործում Նիկողոսյանի ներդրած ավանդի համար, ինչպես նաև նրա ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ։

Նիկոլայ Նիկողոսյանը ծնվել է 1918 թ.-ի դեկտեմբերի 2-ին, Հայաստանում։ Ուսումը ստացել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում, Մոսկվայի Վ.Ի. Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտում։ 1941 թ.-ին դարձել է Նկարիչների միության անդամ։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ է, ՌԽՍՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ է։

Նա «Մայա Պլիսեցկայա» քանդակի համար պարգևատրվել է ԽՍՀՄ ՎԴՆԽ մեդալով, իսկ «Արարատյան դաշտավայրի աշխատավորուհին» քանդակի համար՝ ԽՍՀՄ արվեստների ակադեմիայի արծաթե մեդալով։

Նիկողոսյանի հայտնի քանդակների թվում են «Մայրությունը» և «Ռազմիկը» (1948-1954թթ), Մոսկվայում գտնվող Վոստանիյե հրապարակի բարձրահարկ շենքի ճակատային մասի վրա գտնվող դեկորատիվ քանդակը, Մ. Նալբանդյանի արձանը (Երևան, 1965թ.), Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը (Նալբանդյան գյուղ, 1978թ.) և շատ ուրիշներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։