478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջին անգամ կմիանա չվող թռչունների դիտարկման համաեվրոպական նախագծին
12:19
23 Փետրվարի 2009

Հայաստանն առաջին անգամ կմիանա չվող թռչունների դիտարկման համաեվրոպական նախագծին։

«Թռչունների պաշտպանության հայկական միությունը (ASPB) 2009 թ.-ի փետրվարից հայտարարում է «Գարնանն ընդառաջ» համաեվրոպական նախագծի մեկնարկի մասին և հրավիրում է բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին հետևելու չվող թռչունների վերադարձին», - շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Թռչունների պաշտպանության հայկական միության (ASPB) PR-աշխատակից Նիկոլայ Գերասիմենկոն։

Նրա խոսքերով, չնայած, որ Եվրոպայում այդ նախագիծը մեկնարկել է 2006 թ.-ին, և այս գրավիչ նախագծին արդեն մասնակցում է շուրջ 30 երկիր, Հայաստանը միանում է դրան առաջին անգամ։

«Ձմեռն արդեն ավարտվում է, և Հայաստանը վաղուց պատրաստ է գարնան գալստին,  դրա հետ միասին չվող փետրավորների չվադարձին։ «Գարնանն ընդառաջ» նախագիծն իր անվանումն է ստացել «Spring Alive!»  նախագծի նմանությամբ, որը Թռչունների պաշտպանության հայկական միությունը (ASPB) BirdLife International միջազգային կազմակերպության հետ համատեղ սկսում է իրականացնել Հայաստանի տարածքում», - ասել է Գերասիմենկոն։

Նրա խոսքերով, նախագծի հիմնական նպատակը տեղեկատվության հավաքագրումն է այն մասին, թե երբ են չվող թռչունները վերադառնում իրենց բնակալման վայրեր։

««Գարնանն ընդառաջ» նախագծի հիմնական առավելությունն աշխարհագրական ընդգրկման լայնության և տեղի բնակիչների միաժամանակյա մասնակցության մեջ է, ովքեր տեղեկատվություն են ուղարկում ողջ Եվրոպայից», - նշել է ASPB-ի ներկայացուցիչը։

Այս նախագծի շրջանակներում որպես դիտարկման օբյեկտներ ընտրվել են Եվրոպական մայրցամաքի համար առավել սովորական համարվող թռչունների 4 տեսակ՝ սովորական կկուն, գյուղական ծիծեռնակը, սպիտակ արագիլն ու սև մանգաղաթևը։ Բոլոր այս տեսակները լայնորեն տարածված են Հայաստանում և նույնիսկ հանդիպում են մեր երկրի ամենահյուսիսային շրջաններում։

««Գարնանն ընդառաջ» նախագծին մասնակցելը հեշտ և հետաքրքիր է։ Դուրս եկեք փողոց և հետևեք թռչուններին։ Դուք տեսա՞ք առաջին գյուղական ծիծեռնակին, մանգաղաթևին կամ արագիլին։ Կամ լսեցի՞ք կկվի ձայնը։ Տարածեք լուրն այն մասին, որ գարունն արդեն Հայաստանում է։ Այցելեք www.springalive.net կայքը, ընտրեք ձեր երկիրը և գրանցեք ձեր դիտարկումները՝ online ռեժիմում լրացնելով տվայլների աղյուսակը։ Կամ զանգահարեք  (010) 20 87 25  «թեժ գծի» հեռախոսահամարով և հաղորդեք ձեր առաջին դիտարկումների մասին», - ասել է Գերասիմենկոն։

«Ձեզնից միայն պահանջվում է ուսումնասիրել նախագծի կողմից ընտրված տեսակները և արձանագրել դրանց վերադարձը երկիր՝ նշելով դիտարկման ամսաթիվն ու վայրը։ Դուք կարող են հետևել թռչուններին ձեր տան մոտակայքում, դպրոցական բակում կամ քաղաքային այգիներում զբոսնելիս։ Սակայն լավագույնս թռչուններին կարելի է դիտարկել քաղաքից դուրս։ Հիշեք, որ աղյուսակում պետք է գրանցել տեսակի միայն առաջին հանդիպման մասին տվյալները», - ավելացրել է նա։

ASPB ներկայացուցիչը նշել է, որ նախագծի ինտերնետ կայքում տեղադրված քարտեզով կարելի է հետևել, թե ինչպես է գարունը տեղաշարժվում Եվրոպայով։ Տվյալների ստացման հոսքի համաձայն երկրի տարածքները կփոխեն իրենց գույնը՝ սպիտակից վերածվելով դեղին գույնի, այնուհետև կարմիրի։ Դա կնշանակի, որ գարունն արդեն ստանձնել է իր իրավուքները։

«Կայքը նախատեսված է տարբեր տարիքի երեխաների համար։ Երեխաների օգնության և նրանց կողմից չվող թռչուններին հետևելու շնորհիվ՝ գիտնականները հույս ունեն հետևել, թե արդյո՞ք փոխվում են այդ տեսակներից յուրաքանչյուրի չվադարձի ժամկետները տարեցտարի, և նրանց չվադարձի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ եղանակային փոփոխությունները», - ընդգծել է Գերասիմենկոն։

Այս պահի դրությամբ Եվրոպայի հարավային երկրների, մասնավորապես՝ Կիպրոսի, Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի բնակիչներն արդեն մի քանի տասնյակ տեղեկատվություններ են ուղարկել գարնան լրաբերների վերադարձի մասին։ Տաք ձմռան շնորհիվ՝ թռչուններն արագորեն տեղաշարժվում են դեպի հյուսիս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: