487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական բանկի կապիտալում պետական ներդրումները կկազմեն 65,5 միլիոն դոլար. վարչապետ
11:06
23 Փետրվարի 2009

Համահայկական բանկի կապիտալում պետական ներդրումները կկազմեն 20 միլիարդ դրամ (65,5 միլիոն ԱՄՆ դոլար), շաբաթ օրն ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 6-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Համահայկական բանկը այդ գումարի չափով իր կապիտալը կհամալրի բյուջետային միջոցների հաշվին։ Այդ միջոցները հաշվի են առնվել այս տարվա բյուջեն կազմելիս», - ասել է Սարգսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Միաժամանակ վարչապետն ավելացրել է, որ Համահայկական հիմնադրամը կարող է ֆինանսական միջոցներ ներգրավել նաև այլ աղբյուրներից, այդ թվում նաև մասնավոր հատվածից։

Սարգսյանի խոսքերով, Համահայկական բանկը կսկսի գործել արդեն այս տարի։

«Համապատասխան օրենքն արդեն ընդունվել է, և Կենտրոնական բանկն արդեն պատրաստում է ընթացակարգերը, այդ թվում նաև արտոնագրի տրամադրման վերաբերյալ», - նշել է վարչապետը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Համահայկական բանկը կձևավորվի մոտ ամիսների ընթացքում։

Համահայկական բանկը բաց բաժնետիրական միություն է։ Հիմնադիրներն են Կենտրոնական բանկը և (կամ) Հայաստանի Հանրապետությունը։ Բանկի հիմնադիր կարող է լինել նաև ցանկացած իրավական սուբյեկտ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Համահայկական բանկի ստեղծման հիմնական նպատակը «ուժեղ, մրցունակ և ներուժի գիտելիքի վրա հիմնված հայության ձևավորմանն աջակցելն է և դրա կիրառումը՝ համաշխարհային շուկայում ողջ հայության մրցունակության աճի ապահովման գործում։

Նրա խոսքերով, բիզնես ծրագրում Համահայկական բանկը կներկայացնի 100 միլիոն ԱՄՆ դոլար (30 միլիարդ դրամ) ծավալի կապիտալ, որից 6 միլիարդ դրամը կներդնի պետությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։