487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ջավախքի խնդիր Վրաստանում չկա. Վրաստանի ԱԳՆ ղեկավար
20:06
20 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ջավախքի խնդիր Վրաստանում չկա, կարծում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն։

«Վրաստանում Ջավախեթիի խնդիր գոյություն չունի, առկա է  Վրաստանի շրջաններից մեկում սոցիալ-տնտեսական խնդիր, որովհետև ներկայումս Վրաստանը շատ բարդ իրավիճակում է գտնվում՝ Ռուսաստանի ագրեսիայից և ռուսական պատերազմից հետո»,- ասաց նա ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, թե Քութաիսիում մարդիկ ավելի լավ են ապրում, քան Սամցխե-Ջավախեթիում, ապա խորապես սխալվում է։ Ես պատրաստ եմ վճարել ձեր ճանապարհածախսը կամ տրամադրել ավտոտրանսպորտ, տանել և ցույց տալ դա ձեզ»,- ասաց Վրաստանի ԱԳՆ ղեկավարը՝ անսպասելիորեն անցնելով ռուսերենի, թեև մինչև այդ պահը խոսում էր վրացերեն։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքով, ով նորից խոսեց մայրենի լեզվով, կառավարությունը մեծ աշխատանք է տարել այդ խնդրի լուծման ուղղությամբ, սակայն «վիրահայերի ինտեգրումը հասարակության մեջ ոչ այն տեմպերով է ընթանում, որ կցանկանային հայերն ու Վրաստանի կառավարությունը»։

Միաժամանակ Վաշաձեն ընդգծեց, որ Վրաստանի ներկայիս և ապագա կառավարութունները կձեռնարկեն բոլոր միջոցառումները, որպեսզի հանրապետությունում բնակվող բոլոր ժողովուրդներն իրենց պաշտպանված զգան։

«Այն փաստը, որ Սամցխե-Ջավախեթիի հասարակական կազմակերպությունները ազատ հավաքվում են և ազատ արտահայտում են իրենց կարծիքը, ապացուցում է, որ Վրաստանը ժողովրդավարական պետություն է»,- հայտարարեց վրացի նախարարը։

Միաժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ երկրի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ «ոչ այն պատճառով, որ նրանք ապրում են Ջավախքում կամ հայեր են»։

«Նրանք ձերբակալվել են այն պատճառով, որ դրա համար առկա են որոշ քրեական հիմքեր։ Նրանց իրավունքները պաշտպանված են, նրանց փաստաբանները մասնակցում են դատավարությանը, և պահպանվում են ժողովրդավարական պետությանը բնորոշ բոլոր ընթացակարգերը։ Մենկաբանություններն այս փաստի առթիվ կարելի է անել միայն դատավարությունից հետո։ Եթե նրանց փոխարեն վրացիներ լինեին, իրավիճակը նույնը կլիներ»,- հավաստիացրեց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է այս հարցի լուծմամբ և արդեն համապատասախան բացատրություններ է պահանջել Վրաստանից։ Ըստ նրա, Հայաստանը ստացել է այդ բացատրությունները ոչ միայն այսօրվա զրույցի ընթացքում, այլև վերջին մի քանի օրերի ընթացքում։

«Ներկայումս հարցը քննարկման փուլում է, և ինչպես արդեն ասաց գործընկեր Վաշաձեն, անհրաժեշտ է սպասել հարցի ավարտին՝ կոնկրետ մեկնաբանություններ տալու համար»,- ասաց նա։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին: Այցի ընթացքում նախատեսված են Գրիգոլ Վաշաձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վրացական պատվիրակությունը կայցելի նաև Մեծ Եղեռնի հուշահամալիր:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։