486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Կրոնական օրենսդրության փոփոխությունները կհանգեցնեն կրոնական հետապնդումների. կարծիք
16:18
20 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները կհանգեցնեն կրոնական հետապնդումների, ուրբաթ քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

««Ժառանգություն» կուսակցությունը մինչև վերջ հանդես կգա այդ փոփոխությունների դեմ, քանի որ աստվածպետական երկիրը չի համապատասխանում մեր ավանդույթներին»,- ասաց պատագմավորը։

Խաչատրյանի խոսքերով, լրացումները կհանգեցնեն անհանգուրժողականության մթնոլորտի ստեղծմանը երկրում և հայկական հասարակության պառակտմանը։

«Դրա արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ կհայտնվեն բանտերում»,- նշեց Խաչատրյանը։

Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ այդ փոփոխությունները կարող են ձեռնտու լինել որոշ կազմակերպությունների, որոնք շահագրգռված են իրենց անվան շուրջ աղմուկ հանելով, ինչի հետևանքով նրանք կհայտնվեն ուշադրության կենտրոնում։

«21-րդ դարում նման մոտեցումն արդիական և ընդունելի չէ։ Եվրոպական երկրներն անցել են կրոնական հիմքի վրա արյունահեղությունների փուլը շատ դարեր առաջ, իսկ մենք կամենում ենք վերադառնալ միջնադար»,- հավելեց պատգամավորը։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական խորհրդարանական  հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, այդ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կրոնական ոլորտի օրենսդրությունը չի վերանայվել 2001 թվականից, և այդ ոլորտում շատ խնդիրներ են կուտակվել։
 
«Օրենքի նպատակաը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է, քանի որ դրանով նախատեսվում է մարդու այնպիսի իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են կյանքի և առողջության, անձնական կյանքի և սեփականության անձեռնմխելիության իրավունքը»,- նշեց Աշոտյանը։ Նա նշեց նաև, որ լրացումները համապատասխանում են միջազգային կոնվենցիաներին, մասնավորապես, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

Նախատեսվում է, որ խորհրդարանում փոփոխությունների ընդունման քվեարկությունը կանցկացվի երկուշաբթի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: