480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Բջնի» գործարանի նոր սեփականատերը կտրուկ հերքեց լուրերն այն մասին, թե իրեն ստիպել են գնել ձեռնարկությունը
15:10
20 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  «Բջնի» ՓԲԸ-ի նոր սեփականատեր, հայտնի ձեռներեց, խորհրդարանի պատգամավոր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի ստիպել գնել ձեռնարկությունը։

«Ինձ ոչ ոք չի կարող ստիպել կամ հարկադրել ինչ-որ բան» - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրապետյանը։

«Բջնի» գործարանը պատկանում էր «Սիլ» կոնցեռնին, որի սեփականատերն էր Սուքիասյան ընտանիքը։ Ընտանիքի անդամ, խոշոր ձեռներեց և խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այս պահին հետախուզման մեջ է՝ Երևանում մարտ 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ։

Անկարգությունների հանգեցրեցին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների անցկացրած բողոքի զանգվածային ակցիաները, ովքեր դժգոհ էին 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից։ Խաչատուր Սուքիասյանն աջակցել է Տեր-Պետրոսյանին և մասնակցել բողոքի ակցիաներին։

«Բջնի» գործարանը փակվել էր հարկային պարտավորությունների չկատարման պատճառով և հանվել հարկադիր աճուրդի։ Առքուվաճառքի ընթացքում ներկայացվել է միայն մեկ առաջարկություն Հայրապետյանի կողմից, ով գնել է «Բջնին» 4,441 միլիարդ դրամով (14,5 միլիոն ԱՄն դոլար)։

Հայրապետյանի խոսքերով, «գործող իշխանությունները ոչ մի կերպ չեն փորձել ազդել իր վրա՝ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ Հայոց համազգային շարժման գլխավորությամբ, որի կողմնակիցն էր «Բջնիի» նախկին սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը»։

Նա նաև հայտարարեց, որ չի վախենում ոչ մի սպառնալիքներից, և իրեն վախեցնելու բոլոր փորձերը անօգուտ են։

Հայկական մամուլի տեղեկատվության համաձայն, գործարանի նախկին սեփականատերերը բազմիցս զգուշացրել են ձեռներեցներին զերծ մնալ աճուրդին մասնակցելուց։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։