486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անցած տարվա նախագահական ընտրություններն ամենաինքնատիպն էին երկրի անկախության ողջ պատմության ընթացքում. քաղաքագետ
15:02
20 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անցած տարվա նախագահական ընտրություններն ամենաինքնատիպն էին երկրի անկախության ողջ պատմության ընթացքում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Նախ, առաջին անգամ էր, երբ գործող նախագահը, պաշտոնավարելով երկու անգամ, հեռանում էր, և իշխանության կուսակցությունը պետք է իր շրջանում ընտրեր որևէ մեկին, ում պետք է փոխանցվեր իշխանությունը», - ուրբաթ ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Բացի այդ, Իսկանդարյանի խոսքերով, հայտնվեցին լրացուցիչ հանգամանքներ՝ ընտրությունների մրցակցության տեսքով։

«Հայտնվեց ամենաքիչը ևս մեկ թեկնածու, ով լրջորեն հավակնում էր նախագահի պաշտոնին, ընդ որում մրցակցությունը բավականին սուր էր, պայքարը՝ լուրջ, քանի որ Հայաստանում ոչ ոք չէր կասկածում, որ թեկնածու Տեր-Պետրոսյանը լրջորեն պայքարում է նախագահական աթոռի համար», - պարզաբանեց նա։

Միաժամանակ քաղաքագետը ընդգծեց, որ այդ երկու հանգամանքներն էլ Հայաստանում տեղի էին ունենում առաջին անգամ։

«Կարծում եմ, որ ոչ 1998 թ.-ին, ոչ 2003 թ.-ին լուրջ մրցակցային ընտրություններ չեն եղել», - ավելացրեց Իսկանդարյանը։

2008 թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ի հրապարակած վերջնական տվյալներով, ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել էր այն ժամանակ գործող վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ով հավաքել էր ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրվել էր կրկնակի անգամ քիչ ձայն՝ 21,5 տոկոս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: