481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ը Հայաստանի և Սվերդլովսկի շրջանի համագործակցության գագաթնակետը դարձավ
14:27
20 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Անցած 2008 թ.-ը Հայաստանի և Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի միջև համագործակցության գագաթնակետը դարձավ, Երևանում Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ընթացքում տեղեկացրեց Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին-տնտեսական հարաբերությունների նախարար, շրջանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խարլովը։

«Մարզի հետ Հայաստանի քաղաքական կապերն ունեն հարուստ պատմություն. Սվերդլովսկի շրջանի առաջին այցը Հայաստան տեղի է ունեցել 1998 թ.-ին, սակայն կողմերի միջև իրական համագործակցությունը սկսվել է 2005 թ.-ին։ Մեր համագործակցության գագաթնակետը դարձավ 2008 թվականը», - ասաց նա։

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը փետրվարի 19-23-ը գտնվում է Հայաստանում։ Պատվիրակությունը ծրագրում է հանդիպումներ անցկացնել հայկական կողմի հետ, այցելել Արմավիրի մարզ և մասնակցել Ծաղկաձորում կայանալիք «Կամուրջ-2009» միջազգային տնտեսական ֆորումին։

Խարլովի խոսքերով, հենց 2008 թ.-ին Հայաստան այցելեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի և Սվերդլովսկի շրջանի միջև համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց։

Ինչպես հիշեցրեց նախարարը, 2008 թ.-ի դեկտեմբերին նահանգապետ Էդուարդ Ռոսսելին մասնակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված սգո միջոցառումներին, նա նկատեց, որ նահանգապետը շուրջ մեկ տարի մասնակցել է Գյումրու վերականգնողական աշխատանքներին։

Խարլովը տեղեկացրեց, որ Հայաստանի այցելության ընթացքում 2008 թ.-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ձեռք են բերվել մի քանի պայմանավորվածություններ, որոնք ակտիվորեն իրագործվում են։

Նախարարը նշեց, որ շրջանը շահագրգռված է շատ ոլորտներում, մասնավորապես, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ։

Խարլովի բերած տվյալների համաձայն, Հայաստանի և շրջանի միջև ապրանքաշրջանառությունը 2008 թ.-ին կազմել է 13,5 միլիոն դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: