480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հասարակական կազմակերպությունները մեղադրում են Վրաստանի իշխանություններին «ժողովրդագրական ահաբեկչության» մեջ
10:56
20 Փետրվարի 2009

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպությունը, «Միտք» վերլուծական կենտրոնն ու Հայրենադարձության և  հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մեղադրել են Վրաստանի իշխանություններին ջավախքահայերի նկատմամբ «ժողովրդագրական ահաբեկչության» քաղաքականություն վարելու մեջ։

«Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ խոսվում է 2008թ. հուլիսից Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկա  նահանգում ծայր առած հակահայկական հալածանքների մասին։

«Ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ և հասարակական գործիչներ Վահագն Չախալյանի, Գրիգոր Մինասյանի, Սարգիս Հակոբջանյանի և Գրիշա Ավագյանի ձերբակալության, վրաց ոստիկանության կողմից ջավախքահայ այլ քաղաքական ակտիվիստների շարունակական ահաբեկումների, Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ներկայում ընթացող դատավարության ընթացքում վրաց իշխանությունների կողմից թույլ տրվող աղաղակող խախտումների, հայ-վրացական սահմանի Բավրա անցակետում վրացական կողմից հարուցվող արհեստական խոչընդոտների արդյունքում վիրահայության և ջավախքահայության շրջանում օր օրի ավելանում է վախի և հիասթափության մթնոլորտը, ինչը հանգեցնում է երկրամասից հայերի արտագաղթի տեմպերի ավելացմանը», - ասվում է հայտարարության մեջ։

«Նշված երևույթները կարելի է բնութագրել որպես վրաց իշխանությունների կողմից իրականացվող «ժողովրդագրական ահաբեկչության» քաղաքականություն, որի հիմնական նպատակն է վիրահայության և ջավախքահայության հասարակական-քաղաքական կառույցների ոչնչացման և հասարակական-քաղաքական գործիչների չեզոքացման միջոցով հասնել վիրահայության և ջավախքահայության լռեցմանը ու «ինտեգրման» անվան տակ` նրանց ձուլմանը և դրանով` հայաբնակ այս տարածքի ամբողջական ու լիակատար յուրացմանը», - ընդգծվում է փաստաթղթում։

Փետրվարի 20-21-ը ծրագրված Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի՝ Հայաստան պաշտոնական այցի կապակցությամբ հայտարարության տակ ստորագրած հասարակական կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին հայ-վրացական միջպետական հարաբերությունների օրակարգում զետեղել և առաջնահերթ կերպով հետապնդել չորս հիմնական խնդիրները և հետևողականություն ցուցաբերել դրանց լուծման հարցում:

«Դա Ջավախքում ծայր առած հալածանքների անհապաղ դադարեցումը և 2008թ. հուլիսից առ այսօր ձերբակալված ջավախքահայ գործիչներ Վահագն Չախալյանի, ինչպես նաև Գրիգոր Մինասյանի, Սարգիս Հակոբջանյանի և Գրիշա Ավագյանի դատական և քրեական հետապնդման դադարեցումն ու նրանց ազատ արձակումն է, Վրաստանում հայերի համախումբ բնակության տարածաշրջաններում (Սամցխե-Ջավախք և Ծալկա) հանրային կյանքի բոլոր ոլորտներում և մասնավորապես` վարչարարության մեջ հայերենի օգտագործման օրենսդրական արտոնումն է, Ջավախքահայ երիտասարդության  արտագաղթի նվազեցման նպատակով` Ախալքալաքում հայ-վրացական պետական համալսարանի հիմնադրումն է, Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավաբանական գրանցումն ու  բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձն է», - նշվում է հայտարարության մեջ։

Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ հայ-վրացական հարաբերությունների երկարաժամկետ բնականոն զարգացման միակ երաշխիքը  վիրահայության և, մասնավորապես, ջավախքահայության իրավունքները հարգելն է:

«Վրաստանի իշխանությունների առջև չկա որևէ առարկայական արգելք վիրահայության և ջավախքահայության խնդիրների օրինական լուծման ուղղությամբ, մանավանդ, որ դրանց լուծումն ուղղակիորեն բխում է Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորություններից: Վրաստանի իշխանություններին միայն քաղաքական կամք է պակասում: Վիրահայության և ջավախքահայության արդարացի պահանջների արհամարհման և լռեցման գործելավոճն այլևս սպառել է իրեն», - ասվում է հայտարարության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։