480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Փոխըմբռնման հուշագիր կնքեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը
19:39
19 Փետրվարի 2009

2009թ. փետրվարի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը և ՙՎորլդ Վիժն՚ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարկ Քելլին կնքեցին փոխըմբռնման նոր հուշագիր` 2005թ. ապրիլին սկիզբ առած «Հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաները Հայաստանում» ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Նոր հուշագրով կողմերը պարտավորվում են շարունակել և ընդլայնել համագործակցությունը, որի նպատակներն են՝ երեխաների խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների բարելավումն ու զարգացումը, մանկալքության առաջնային կարխարգելումը և այնուհետ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հատուկ հաստատություններում տեղավորման կանխարգելումը, հատուկ հաստատություններում գտնվող երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց բարեկեցության ապահովումը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումն ու նրանց նկատմամբ հնարավոր խտրական վերաբերմունքի վերացումը:

Սահմանվում են նաև երկկողմ պարտավորություններ, այդ թվում` «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը սոցիալական գործընկերության հիմունքներով կմասնակցի նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, կշարունակի մասնագիտական աջակցության ցուցաբերել և վերահսկել 6 մարզերում և Երևանում ստեղծված համայնքային կենտրոններին` ապահովելով երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված համայնքային ծառայությունների գործունեությունը, կաջակցի նախարարությանը` խոցելի խմբերի երեխաների սոցիալական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման հարցերում:

Նախարարության աշխատակիցների կարողությունները հզորացնելու նպատակով կկազմակերպվեն դասընթացներ, ճանաչողական այցեր: Նախարարությունը կաջակցի նշված ծրագրի արդյունավետ իրականացմանը, կապահովի համայնքային կենտրոնների և շահագրգիռ սոցիալական կառույցների համագործակցությունը` կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հայտնաբերման, բազմակողմանի հետազոտման գործում: Հուշագիրը կգործի մինչև 2012թ. դեկտեմբերի 1-ը:

Ստորագրելով հուշագիրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը նշեց. «ՙՍա պետություն-հասարակական կազմակերպություններ գործընկերության լավ ավանդույթի վկայությունն է: Այս հուշագրով պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու մեր համագործակցությունն այն ակնկալիքով, որ այս փուլում ևս արդյունքները կլինեն առարկայական»:

Քելլին շեշտեց, որ «Վորլդ Վիժն»-ն իր բոլոր ծրագրերն իրականացնում է համագործակցության միջոցով և Հայաստանում ունի մեկ նպատակ` նպաստել երեխաների հիմնախնդիրների լուծմանը:

Հանդիպման վերջում նախարարը կազմակերպության ղեկավարին երկարատև և արդյունավետ համագործակցության համար պարգևատրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 90-ամյակի հուշամեդալով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։