480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է դժվարություններ հաղթահարել ճգնաժամի պայմաններում. տնօրեն
18:27
19 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հայտարարեց, որ իր գլխավորած ձեռնարկությունը պատրաստ է դժվարություններ հաղթահարել ճգնաժամի պայմաններում։

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հակոբյանը նշեց, որ ձեռնարկությունը մոլիբդենի և պղնձի բարձր գների պայմաններում մեծ շահույթ է ապահովել։

«Սակայն ընդամենը մեկ ամսվա ընթացքում մոլիբդենի գինն ընկել է 3,76 անգամ, իսկ պղնձի գինը՝ 3,3 անգամ։ Սակայն մենք առաջին անգամ չէ, որ նման բարդ իրավիճակում ենք հայտնվել և պատրաստ ենք դրան»,- ասաց Հակոբյանը։ Ըստ նրա, 10-11 տարի առաջ նման իրավիճակ էր ստեղծվել նաև լեռնահանքային արդյունաբերության համար։

Նրա խոսքերով, թեև 2008 թվականի արդյունքներն ընկերությունը կամփոփի ապրիլի կեսին, սակայն կարելի է ենթադրել, որ ընկերությունը շահույթ կունենա, թեև ոչ մեծ։

Նա հայտնեց, որ այսօր մոլիբդենի 1 հազար տոննայի գինը կազմում է 8,5 հազար ԱՄՆ դոլար, իսկ պղնձի հազար տոննայի գինը՝ 3,3 հազար դոլար։

Հակոբյանի խոսքերով, ընկերության եկամուտները կախված են նաև վառելքի և տեխնոլոգիական նյութերի գներից։

Ձեռնարկության տնօրենը հայտնեց, որ 2009 թվականին նախատեսվում է մշակել շուրջ 12,8 մլն տոննա հանքաքար, 2008 թվականին այդ թիվը կազմել է 12 մլն տոննա։ Ըստ նրա, արտադրության ներկա ծավալներով հանքաքարի պաշարները կբավարարեն 150 տարի։

Հակոբյանը նշեց նաև, որ տեսնում է նորմալ գործունեության հնարավորություն ոչ միայն իր գլխավորած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այլն նաև լեռնահանքաքարային ոլորտի՝ Կապանի և Ագարակի երկու ձեռնարկությունների համար։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, նման ներդրումները պետք է դիտարկել համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարության գործադրած ջանքերի համատեքստում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՀՀ ՓԲԸ լեռնաարդյունաբերական խոշորագույն սեփականաշնորհման ձեռնարկության պայմանագրի համաձայն, Քաջարանում բաժնետոմսերի փաթեթի 60 տոկոսն անցել է «Cronimet» գերմանական ընկերությանը, 15 տոկոսի բաժնետերն է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ը, և 12,5-ական տոկոսը պատկանում է «Armenian molybdenum production»  ՓԲԸ –ին և «Zangezur Mining» ՍՊԸ-ին։

ԶՊՄԿ 2005-2020թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 240 մլն դոլար և կիրականացվի 2 փուլով՝ 2005-2008թթ. և 2008-2022թթ.-ներին։ Առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում  է 157 մլն դոլար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում  է բաց քարհանքի, վերամշակման գործարանի, պոչամբարի, արտաքին ցանցերի և կառույցների արդիականացումը, ինչպես նաև շրջապատող միջավայրի պահպանումն ու աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։