486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Միջուկային բժշկության և քաղցկեղի դեմ պայքարի կենտրոնը Հայաստանում կբացվի մինչև 2011 թվականը. Առողջապահության նախարարություն
16:50
19 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջուկային բժշկության և ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն կստեղծվի Հայաստանում մինչև 2011 թվականը, ասել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

«Մենք նախատեսում ենք, որ երեք տարի հետո Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել տարածաշրջանի երկրների քաղաքացիները, քանի որ, մեր ուսումնասիրություններով, երկու հազար կիլոմետր շառավղով միջուկային բժշկության նման կենտրոն գոյություն չունի»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին՝ ամփոփելով կառավարական նիստի արդյունքները։

Քուշկյանի խոսքերով, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա ստեղծվող կենտրոնում կտեղադրվի բելգիական արտադրության ռադիոնուկլիդների ցիկլոտրոն արագացուցիչ՝ քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև մի շարք ուռուցքային հիվանդությունների բուժման համար։

«Ռադիոնուկլիդների արդյունավետությունը կայանում է նրանում, որ դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել ուռուցքներն իրենց զարգացման վաղ շրջանում, ոչ թե հիվանդության սրման ժամանակահատվածում, երբ բուժման բոլոր հայտնի միջոցներն այլևս արդյունավետ են դառնում»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ նախարարը նշեց, որ ռադիոնուկլիդները տարբերվում են կարճ ժամանակով օրգանիզմում մնալու փաստով, ինչը նվազեցնում է մարդու օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցությունը։

«Կենտրոնում կտեղադրվի նաև տոմոգրաֆ՝ ժամանակակից ախտորոշաբանական ամենաբարձր տեխնոլոգիաներից մեկը, որը քաղցքեղային գոյացությունների բջջային փուլում հստակ, վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման հնարավորություն է տալիս»,- նշեց նա։

Քուշկյանը նշեց նաև, որ կենտրոնի սարքավորումների և զինման աշխատանքներն իրականացվում են ֆրանսիացի փորձագետների հետ համագործակցությամբ, ովքեր աջակցություն են ցուցաբերում մասնագետների որակավորման ծրագրերի մշակման,  համապատասխան սարքավորումների ներմուծման և Կենտրոնի կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում։

«Կենտրոնի ծառայությունների գնային կոնկրետ սակագների հաստատման աշխատանքները նույնպես կատարվում են ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ, և գնային առաջարկները կհրապարակվեն այդ աշխատանքների ավարտից հետո»,- պարզաբանեց նա։

Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ Կենտրոնի ստեղծման ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մոտ 30 միլիոն եվրո։

«Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Բելգիայի կլառավարության հետ պետերաշխիքով 17 մլն եվրոյի չափով զրոյական տոկոսադրույքով արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ՝ ցիկլոտրոնի ձեռքբերման և տեղադրման համար»,- պարզաբանեց նա։

Նա նշեց նաև, որ մնացած միջոցները ստանալու, այդ թվում՝ ցիկլոտրոնի տեղադրման նպատակով 1-2 մլն եվրո և 11 մլն եվրո միջուկային բժշկության կլինիկայի ստեղծման հետ կապված աշխատանքների ողջ սպեկտրի համար, բանակցություններ են տարվում տարբեր միջազգային կազմակերպությունների և մասնավոր ներդրողների հետ, ովքեր շահագրգռված են տվյալ նախագծում։

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, ներկայում հանրապետության 30 հազար քաղաքացի ուռուցքային հիվանդություն ունի, իսկ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժում է անցնում տարեկան 7500 հիվանդ։

Ա. Ալիխանյանի անվ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը և Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը Դուբնայում (Ռուսաստան) համատեղ մշակել են «Հայաստանում և տարածաշրջանի երկրներում բժշկական կարիքների համար ռադիոնուկլիդների արտադրության արագացված տեխնոլոգիաները» նախագիծը։  

Տվյալ նախագծի շրջանակներում ծրագրվում է ԵՖԻ բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպներ (ռադիոնուկլիդներ) արտադրելու և կից գիտությունների գծով մի շարք հարցերի հետազոտումներ անցկացնելու համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։