480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հովհաննես Թումանյանի 140-ամյա հոբելյանի օրը հայտարարված է Գրքի նվիրատվության օր
15:00
19 Փետրվարի 2009

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյա հոբելյանի օրը, որը նշվում է փետրվարի 19-ին, հայտարարված է Գրքի նվիրատվության օր։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Թումանյանի տուն-թանգարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում կատարվել է գրքերի նվիրատվություն, ինչպես նաև ԵՊՀ հայկական բանասիրական ֆակուլտետում բացվել է ընթերցասրահ։

«Գրքերի նվիրատվությունը կանցկացվի թատերականացված ձևով։ Հայաստանի գրողների միությունը ԵՊՀ-ին կնվիրի 500 գիրք, որոնցից 300-ը նախատեսված են ուսանողների համար, 100-ը՝ ԵՊՀ-ի գրադարանի համար, 100-ը՝ նոր ընթերցասրահի համար», - հինգշաբթի ասաց ԵՊՀ  մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։

Համալսարանի հրատարակչությունն ու գիտական գրադարանն իրենց հերթին կկատարեն, համապատասխանաբար, 100 և 125 գրքի նվիրատվություն։

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր հերթին ասաց, որ գիրք նվիրելու գաղափարը ծագել է դեռևս հոկտեմբերին, երբ գրողները մեկնել էին Դսեղ` նշելու Թումանյանական օրերը:

«Միջոցառման ընթացքում հիմնականում միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներն էին ելույթ ունենում, ասմունքում, մինչդեռ խմբված աշակերտները լուռ կանգնած էին։ Երբ հարցրինք` իրենք ինչու՞ չեն մի բան արտասանում, չե՞ն սիրում Թումանյան, երեխաները պատասխանեցին, որ գրքեր չունեն», - ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ գրքերը տպագրվում են, բայց հատկապես մարզերի ընթերցողին չեն հասնում:

Հայաստանի դպրոցներ և մանկատներ կառաքվի մոտ 10 000 անուն գրականություն` բնագիր և թարգմանական: Եվս 2000 գիրք կդառնա հայոց բանակի գրադարանների սեփականությունը, իսկ իր անձնական արխիվից ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը 3000 գիրք կնվիրի հայրենի Կողբ գյուղի թիվ 1 դպրոցին, որի շրջանավարտն է ինքը։

Գրքի նվիրատվության ակցիային մասնակցել է «Զանգակ-97» հրատարակչությունը, որ մոտ 2000 գիրք է առանձնացրել, նաև «Բուկինիստ» գրախանութը։ Նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որ տրամադրել է անգլերեն լեզվով մանկական պատկերազարդ գրականություն և Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը՝ հատկացնելով ժամանակակից գրողների 500 անուն թարգմանական գրականություն: Բացի այդ, նա Հայաստանի 5 բուհերի տրամադրել է բառարաններ, հանրագիտարաններ, բուհական ուսումնական ձեռնարկներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։