478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
«Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» թեմայով գիտաժողով է անցկացվում Երևանում
14:04
19 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում է Թումանյանի 140-ամյա հոբելյանին և ԵՊՀ-ի 90-ամյակին նվիրված «Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» թեմայով երկօրյա գիտաժողով։

Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

«Թումանյան-բանաստեղծն ավելի հայտնի է ժողովրդին, քանի Թումանյան-հրապարակախոսը, այդ պատճառով Թումանյանի 140-ամյակի տոնակատարությունները լի են մեծ խորհրդով», - հինգշաբթի լրագրողներին ասաց Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը։

Նա հույս հայտնեց, որ գիտաժողովը, որտեղ բանաստեղծը ներկայացված է որպես հրապարակախոս և հասարակական գործիչ, դրական արդյունք կտա, և այս ամենը հնարավորություն կտա հասկանալ, որ Թումանյանը ստեղծագործել է այնպես, ինչպես ապրել է։

ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն իր հերթին նշեց, որ Թումանյանը  բանաստեղծի օրինակ է, որը կարող է լինել արդար քաղաքացի, ում համար գերագույն չափանիշը մարդն է, ով կարողացել է իր վրա վերցնել ժամանակի բեռը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց բանաստեղծի դերը Երևանի պետական համալսարանի ստեղծման գործում։ «Քչերը գիտեն, որ Թումանյանի ձայնը որոշիչներից մեկն էր հայկական համալսարանի գաղափարը կյանքի կոչելու գործում», - ասաց Սիմոնյանը։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ «գլոբալացվող աշխարհում Թումանյանը հերթական անգամ հուշում է սեփական ինքնության պահպանման և, միաժամանակ, աշխարհընկալման գաղտնիքը»։

«Թումանյանը համոզված էր, որ եթե ժողովուրդը չճանաչի իրեն և օտարին, ապա չի կարողանա գոյություն ունենալ ժամանակի մեջ՝ պահպանելով սեփական ինքնությունը», - ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով, բանաստեղծը հավատացած էր, որ վաղը գոյություն ունենալու համար անհրաժեշտ է գիտակցել սեփական մեղքը՝ փորձելով ինքնամաքրվել։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ.-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Նա սկսել է գրել 1880-ականների կեսերից, համագործակցել է հայկական թերթերի և ամսագրերի հետ, սակայն որպես պոետ հռչակ է ձեռք բերել 1890 թ.-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

Թումանյանի ստեղծագործություններից հատկապես սիրված են «Անուշ» պոեմն ու «Գիքոր» պատմվածքը։1899 թ.-ին Թիֆլիսում Թումանյանը ստեղծել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամն են եղել բազմաթիվ հայ նշանավոր գրողներ, նկարիչներ ու կոմպոզիտորներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: