484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվում է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակը
11:38
19 Փետրվարի 2009

Հայաստանում հինգշաբթի նշվում է մեծանուն հայ բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 140-ամյակը։

Թումանյանը առանձնահատուկ դեր է խաղացել ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև իր ժողովրդի հոգևոր կյանքում։ Նրա ստեղծագործության մեջ դրոշմված է ազգային բնավորությունը, հայ ժողովրդի անցյալն ու ներկան, նրա սպասումները, իդեալներն ու ձգտումները։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ.-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

1878-1883 թթ. տարրական կրթությունը ստացել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարան, սակայն նյութական դժվարությունների պատճառով 1887 թվականին ստիպված է եղել թողնել ճեմարանն ու աշխատանքի անցնել Թիֆլիսի Հայ եկեղեցական դատարանում, այնուհետև՝ Հայ Հրատարակչական միության գրասենյակում։ 90-ականների կեսերին Թումանյանը ընդմիշտ թողել է ծառայությունը և ամբողջովին նվիրել իրեն գրականությանը։

Նա սկսել է գրել 1880-ականների կեսերից, համագործակցել է հայկական թերթերի և ամսագրերի հետ, սակայն որպես պոետ հռչակ է ձեռք բերել 1890 թ.-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

Թումանյանի ստեղծագործություններից հատկապես սիրված են «Անուշ» պոեմն ու «Գիքոր» պատմվածքը։

Թումանյանն առանձնահատուկ մեծ ներդրում է ունեցել հայկական էպիկական պոեզիայի զարգացման գործում։ Նրա բազմաթիվ բալլադներն ու պոեմները  կերպարների լիարժեքությամբ, փիլիսոփայական բովանդակությամբ, բանաստեղծական կերպարների գունագեղությամբ չեն զիջում էպիկական պոեմի համաշխարհային ստեղծագործություններին։

Թումանյանը վարպետորեն է օգտագործել հայկական բանահյուսության կերպարներն ու մոտիվները։ Օգտագործելով պատմական ավանդությունը՝  Թումանյանը ստեղծել է իր գլուխգործոցներից մեկը՝ «Թմկաբերդի առումը» պոեմը։ Այն պատմում է հայրենասիրության և սիրո ուժի մասին, որն ի վիճակի է ոգեշնչել հերոսության։

Թումանյանը նաև հայտնի հասարակական գործիչ էր։ Նա երկու անգամ ձերբակալվել է ցարական կառավարության կողմից։ 1912-21 թթ.-ին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ, իսկ ցեղասպանության տարիներին օգնել է Արևմտյան Հայաստանից փախստականներին, ինչի համար ժողովրդի կողմից ստացել է «Ամենայն Հայոց Բանաստեղծ» անունը, 1920 թ.-ին հաշտարար գործունեություն է ծավալել հայ-վրացական զինված բախումների ժամանակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո դարձել է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ։

1899 թ.-ին Թիֆլիսում Թումանյանը ստեղծել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամն են եղել բազմաթիվ հայ նշանավոր գրողներ, նկարիչներ ու կոմպոզիտորներ։

Նա մտերիմ հարաբերություններ ուներ բազմաթիվ հայ, վրացի, ռուս բանաստեղծների և գրողների հետ, տարբեր լեզուներից թարգմանություններ էր կատարում (Բայրոն, Գյոթե, Պուշկին)։

Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին Մոսկվայում։ Ամփոփված է Թբիլիսիում։

Հայաստանում Թումանյանի անունն են կրում փողոցներ, դպրոցներ, քաղաք, տեղադրված է նրա հուշարձանը։ 1930-ականներից Երևանում, իսկ այնուհետև նաև Դսեղ գյուղում գործում է բանաստեղծի թանգարանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: