486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Զինված ուժերը չեն մասնակցել 2008 թ.-ի մարտի 1-ին Երևանում հասարակական կարգի վերականգնմանը. ՀՀ պաշտպանության նախարարություն
10:59
19 Փետրվարի 2009

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները չեն մասնակցել 2008 թ.-ի մարտի 1-ին հասարակական կարգի վերականգնմանն ուղղված գործողություններին, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը՝ մեկնաբանելով արմատական ընդդիմության ներկայացուցիչների՝ նախօրեին արված հայտարարությունները։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նախօրեին հայտարարություններ արեցին՝ անցյալ տարի մարտի 1-ի դեպքերին, իբրև թե, ԶՈՒ  մասնակցության մասին:

Շահսուվարյանի խոսքերով, արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի իրագործմանն ուղղված միջոցառումներին ներգրավվել են Երևանի կայազորի ստորաբաժանումները։

«ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումներ չեն օգտագործվել: ՀՀ ԶՈւ զինծառայողները ներգրավվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության գործընթացում, որը որևէ հատուկ պատրաստություն չի պահանջում», - ասել է Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներին տրվել է ուժի կիրառումից ձեռնպահ մնալու հրաման։ «ԶՈՒ ստորաբաժանումները ոչ միայն հրազեն չեն կիրառել, այլև չեն իրականացրել հասարակական կարգի վերականգնման որևէ գործողություն: Այդպիսի գործողություններ իրականացրել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության զորքերը», - ասել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, ՀՀ ոստիկանության զորքերը կրում է նույն դաշտային համազգեստը, ինչ ՀՀ զինված ուժերի անձնակազմը: «Այդ պատճառով ոմանց մոտ առաջանում է ՀՀ զինված ուժերի` հասարակական կարգի վերականգնման գործողություններին մասնակցելու մասին թյուր կարծիք», - ասել է Շահսուվարյանը։

Նա հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքով սահմանումը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

Շահսուվարյանի խոսքերով, Զինված ուժերի օգտագործման համար հիմք է ծառայել ՀՀ նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը՝ «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ` համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերի:

«ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ կետի համաձայն արտակարգ դրության իրականացման ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը և պաշտպանության նախարարությանը։ Ելնելով վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետից, ինչպես նաև ըստ «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» Կանոնագրքի 17-րդ հոդվածի, Երևանի կայազորի պետի կողմից մշակված և ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատված արտակարգ դրություն հայտարարելու դեպքերի համար միջոցառումների ծրագրի համաձայն, Երևանի կայազորի կազմում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներն ընդգրկվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության միջոցառումներում», - ասել է Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, զինծառայողների կողմից պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը և պահպանվող օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում զենքի կիրառումը նույնպես կանոնակարգվում է վերոնշյալ Կանոնագրքի 120-րդ հոդվածի դրույթների համաձայն:

«Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու նպատակով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների տեղաբաշխումը, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, սկսվել է «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի հայտարարումից հետո», - ասել է Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ստեղծվել է Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունները համակարգող շտաբ` Երևանի կայազորի պետի գլխավորությամբ:

«Գործողություններում ներգրավվել են բացառապես Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումները, որոնց ցուցակը հաստատում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» Կանոնագրքի 7-րդ հոդվածի համաձայն», - ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։