484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՔՕ-ի փոփոխությունները կապ չունեն ԵԽԽՎ բանաձևի և «յոթի գործի» հետ. փաստաբան
16:44
18 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔՕ-ի փոփոխությունները կապ չունեն ԵԽԽՎ թիվ 1643 բանաձևի և զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննվող «յոթի գործի» հետ, կարծում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը:

ԵԽԽՎ պահանջների համաձայն, հատուկ ստեղծված աշխատանքային խումբը ներկայում օրինագիծ է մշակում՝ ՀՀ ՔՕ 225-րդ (Զանգվածային անկարգություններ) և 300-րդ հոդվածում (Պետական իշխանության բռնազավթում) ուղղումներ մտցնելու վերաբերյալ:

«Փոփոխությունները կապված են իշխանության բռնազավթման հոդվածի կետերի նոր, առավել մանրամասն խմբագրման հետ, սակայն դրանից հոդվածների իմաստը չի փոխվում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Տեր-Եսայանը:

Բացի այդ, նրա խոսքերով, նախագահին, կառավարությանը և ՍԴ-ին հավասարեցնել առաջարկող փոփոխությունների նախագիծն անընդունելի է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, այլընտրանքային կարգով կներկայացվեն ՀՀ Քրեական Օրենսգրքի 300 հոդվածի երկու տարբերակները: Ըստ Հարությունյանի առաջարկած տարբերակի, բռնությամբ կամ այն կիրառելու սպառնալիքով իշխանության զավթումը, ինչպես նաև հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, ՍԴ-ին իշխանական գործողություն պարտադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:

Տեր-Եսայանը կարծում է, որ նախագահի և խորհրդարանի նկատմամբ նման փոփոխությունն արդարացված է, «քանի որ կարող են գտնվել ռոմանտիկներ, ովքեր կարող են ստիպել նախագահին ինչ-ինչ քայլերի դիմելու, մասնավորապես ստիպեն հրաժարական տալ»:

«Սակայն Սահմանադրական դատարանի և կառավարության դեպքում նման փոփոխությունն անիմաստ է, քանի որ ՔՕ-ում կան հատուկ հոդվածներ, որոնք կարելի է կիրառել այս կառույցների նկատմամբ ստիպողական գործողությունների սպառնալիքների ծագման դեպքում»,- հստակեցրեց նա:

ՔՕ 225-րդ հոդվածի փոփոխությունների մասին խոսելիս՝ իրավաբանը նշեց, որ ազատազրկումը՝ որպես զանգվածային անկարգությունների մասնակիցների նկատմամբ առաջարկվող պատժամիջոց, կիրառելը նույնպես անընդունելի է:

Տեր-Եսայանը նշեց օրինագծից «զանգվածային անկարգությունների մասնակից» հասկացությունը հանելու և սադրիչների ու անկարգությունների անմիջական մասնակից անձանց ուղղությամբ կենտրոնանալու անհրաժեշտությունը:

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

2009 թ.-ի հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստի ժամանակ Հայաստանի առնչությամբ ընդունվել է թիվ 1643 բանաձևը, որով Վեհաժողովը հրաժարվել է Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների կապակցությամբ հայկական պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառել՝ դա հիմնավորելով խնդիրների լուծման հարցում հայկական իշխանությունների քաղաքական կամքի առկայությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: