486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների լիազորությունները կարգավորող օրենսդրությունը համարում են ոչ կատարյալ
16:24
18 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Արամ Թամազյանը ոչ կատարյալ է համարում դատախազների լիազորությունները կարգավորող օրենսդրությունը։

Այդ մասին նա հայտնեց երեքշաբթի ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում։ Թամազյանի խոսքերով, օրենսդրությունը թույլ չի տալիս դատախազներին տեղում հստակ ցուցումներ տալ և պահանջել դրանց կատարումը, քանի որ չկա նրանց լիազորությունների սահմանման շրջանակներ։ Մասնավորապես, Թամազյանի խոսքերով, դատախազները նույնիսկ չեն կարող զննել դեպքի վայրը։
   
Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատախազներին ցուցումներ է տվել գործել միայն սահմանված կարգի շրջանակներում։

«Մինչ օրս մենք փորձում ենք անել ամեն ինչ նախաքննության մարմինների կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դատախազներն առանձին դեպքերում խախտելով օրենքը՝ մասնակցում են առանձին քննչական գործողությունների»,- ասաց Հովսեփյանը։

Այդ կապակցոըւթյամբ նա ցուցում տվեց չմասնակցել որևէ քննչական միջոցառումների և գործել քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով։

Ըստ նրա, դատախազության մարմինները հետևելու են յուրաքանչյուր տառին և ձևակերպմանը, և այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե ինչ հետևանքների կհանգեցնի օրենքի կիրառումը գործնականում, այդ ժամանակ, հնարավոր է, կառաջանա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Ինչի՞ է դա նման, երբ դատախազը վերահսկողություն է իրականացնում նախաքննության մարմինների գործողությունների նկատմամբ, սակայն իրավունք չունի մասնակցելու քննչական գործողություններին, եթե անհրաժեշտ է համարում վերահսկողություն իրականացնել ուղղակի մասնակցության միջոցով։ Ստացվում է, որ նա հանգիստ պետք է նստի և սպասի, մինչև որ շատ կարևոր քննչական միջոցառում ձախողվի անփորձ քննիչի կողմից»,- ասաց Հովսեփյանը։

Ըստ նրա, դատախազների վրա դրված է մեղադրանքի գործառույթը, իսկ «մեղադրանքը օդում կախված երևույթ չէ, այն կախված է նախաքննության մարմնի կողմից ստացված համալիր ապացույցների գնահատականից, վերլուծությունից։ «Պատկերավոր ասած՝ դատախազը գնում է մարտի, պաշտպանելով իր դիրքերը, սակայն չգիտի, կրակո՞ւմ է, արդյոք, իր զենքը»,- ասաց գլխավոր դատախազը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։