485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հիփոթեքային շուկայի զարգացումն անհրաժեշտ պայման է Հայաստանի շինարարական ոլորտում աճի տեմպերի պահպանման համար. վարչապետ
14:47
18 Փետրվարի 2009

Հայաստանի շինարարական ոլորտի աճի տեմպերի պահպանման առաջին անհրաժեշտ միջոցառումը հիփոթեքային շուկայի զարգացումն է, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանդես են գալիս և իբրև կառուցապատողներ, և  իբրև ներդրողներ։

«Եկրորդը, ըստ կառավարության ղեկավարի, պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվող շինարարությունը` այդ թվում աղետի գոտում շարունակելն ու ավարտին հասցնելն է, որն ամեն դեպքում պետք է իրականացվի», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Դրա շրջանակներում ևս հնարավոր է դիտարկել մասնավոր հատվածի ընկերությունների կարողությունների օգտագործմամբ` նրանց աջակցելու հարց։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտում առկա կարողություններին, համաշխարհային ֆինանսական և տնտեսական  ճգնաժամի պայմաններում ներդրումային հնարավորություններին ու հեռանկարներին, ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետը նշել է, թե վերջին տասը տարիների ընթացքում  ՀՀ տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը եղել է շինարարության ոլորտը:

Շինարարությունն իրականացվել է հիմնականում մասնավոր ներդրումների միջոցով, որի մի զգալի մասն ապահովվել է արտասահմանյան գործընկերների միջոցների հաշվին։

«Այն գնահատականները, որ դուք ունեք, այն սպասումները, ծրագրերը, որոնք առկա  են, մեզ համար, իհարկե, էական նշանակություն ունեն, որպեսզի  ճիշտ կանխատեսենք 2009-2010 թվականների մեր  ֆինանսական հոսքերը մի կողմից, և մյուս կողմից` տնտեսական աճի հնարավոր սցենարները: Դուք շատ լավ գիտեք՝ ինչպիսին է իրավիճակը շուկայում, ինչ ծավալի պատվերներ կան, որոնք  գալիս են ներքին շուկայի  պահանջարկից ու նաև դրսից», - ասել է Սարգսյանը։

Վարչապետն առաջարկել է խորհրդակցությանը մասնակցող կառուցապատող-ներդրողներին իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնել ստեղծված իրավիճակում պետության կողմից աջակցության ձևերի վերաբերյալ` շինարարության ոլորտում որոշակի աշխուժացում ապահովելու և համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի  բացասական  ազդեցությունները հայկական շուկայի վրա համատեղ ուժերով հնարավորինս մեղմելու համար:

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ողջունելով ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ տարբեր ոլորտներում գործարարների հետ նման քննարկումներ անցկացնելու և համագործակցության ու աջակցության առաջարկությունների համար, ներկայացրել են համագործակցության և աջակցության վերաբերյալ իրենց առաջարկությունները։

Նրանք ներկայացրել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են վարկավորման քաղաքականությանը, շուկայում առաջիկայում բնակարանների գների կտրուկ անկման վերաբերյալ անիրատեսական և չափազանցված կանխատեսումներին ու սպասումներին, որոնք բացասական ազդեցություն են ունենում ոլորտի վրա:

Վարչապետն առաջարկել է կառուցապատողներին` այս ընթացքում սերտորեն  համագործակցել նաև ՀՀ ԿԲ-ի հետ և վերջինիս կողմից մշակվող համապատասխան հայեցակարգը պատրաստ լինելուց հետո նախաձեռնել նմանատիպ ևս մեկ քննարկում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսական աճը 2008 թ.-ին, 2007 թ.-ի համեմատ, կազմել է 6,8 տոկոս։ ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինը կազմել է 15,7 տոկոս։ Հայաստանում կապիտալ շինարարության ընդհանուր ծավալը 2008 թ.-ին կազմել է 842,4 միլիարդ դրամ (2,7 միլիարդ դոլար)՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,7 տոկոսով։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։