484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գերմանական համալսարանը կսկսի գործել սեպտեմբերին
14:15
18 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում Եվրոպայի տանը գտնվող Հայաստանի գերմանական համալսարանը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերին, իսկ հայտերի ընդունումը կսկսվի հունիսին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սարոյանը։

Նրա խոսքերով, համալսարանի հիմնադրման նախաձեռնողները Գերմանիայի մի շարք քաղաքական գործիչներ և գիտնականներ են։ Համալսարանի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսին։

«Հայաստանի գերմանական համալսարանը կունենա միջազգային ուղղվածություն, այսինքն ուղղված կլինի եվրոպական երկրների հետ համագործակցությանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը», - ասաց Սարոյանը։

Նա ընդծգեց, որ համալսարան կարող են ընդունվել արդեն բակալավրի կոչում ունեցողները, այսինքն համալսարանում գործելու է միայն մագիստրատուրա։

«Ուսուցումն իրականացվելու է եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, ձեռնարկությունների կառավարում, կիրառական հոգեբանություն մասնագիտություններով», - ասաց Սարոյանը։

Տնօրենների խորհրդի նախագահի կարծիքով, ժամանակակից հայկական իրականության մեջ խնդիր կա կապված պրակտիկ կրթության հետ։

«Մեր կրթական համակարգում ավելի մեծ տեղ է տրամադրվում տեսական գիտելիքներին, քան պրակտիկ հմտություններին։ Մեր համալսարանի նպատակը պրակտիկան շեշտադրելն է», - ասաց Սարոյանը։ Նրա խոսքերով, դա թույլ կտա պատրաստել արդեն աշխատաշուկայի համար պատրաստ մասնագետների։

Տնօրենների խորհրդի նախագահը հատկապես նշեց այն, որ համալսարանը կիրառելու է նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես, կկիրառվի հեռահար կրթություն։

«Նման կրթությունը թույլ կտա հայ երիտասարդներին եվրոպական կրթություն ստանալ՝ ապրելով Հայաստանում», - ասաց նա։

Սարոյանը նաև ավելացրեց, որ համալսարան ընդունվելու համար գերմաներենի իմացությունը պարտադիր չէ, սակայն պարտադիր է անգլերենի իմացությունը։

«Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա այն դեռևս սահմանված չէ, սակայն կարող եմ հավաստիացնել, որ այն չի գերազանցի Հայաստանի լավագույն համալսարանների ուսման վարձի միջին չափը», - հայտարարեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։