484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարը Լեհաստանի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրը
13:54
18 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հետ կապված խնդիրները, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նախագահ Լեխ Կաչինսկու հետ հանդիպումը տեղի է ունեցել Նալբանդյանի՝ Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս ենթատեքստում Լեհաստանի նախագահը ողջունել է հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի նախաձեռնած քայլերը:    

Վկայակոչելով հայ-լեհական ընդհանությունները՝ նախագահ Կաչինսկին ասել է, որ երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը  գալիս է դարերի խորքից և դա լավ հիմք է հանդիսանում երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Կաչինսկին, շնորհակալություն հայտնելով 2008թ. օգոստոսին Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Վրաստանից Լեհաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի հարցում աջակցության համար, խնդրել է իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։