478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Փոքր թատրոնը» Մոսկվայում կմասնակցի միջազգային արտամրցութային «Մասկա պլյուս» փառատոնին
12:28
18 Փետրվարի 2009

Հայաստանի Ազգային գեղագիտության կենտրոնի «Փոքր թատրոնը» կմասնակցի առաջին միջազգային արտամրցութային «Մասկա պլյուս» փառատոնին, որն անցկացվում է «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխություն փառատոնի շրջանակներում Մոսկվայում:

«Մասկա պլյուս» փառատոնը կանցկացվի 2009 թ. մարտի 10-ից ապրիլի 17-ը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը, Վահան Բալայանի ղեկավարած «Փոքր թատրոնը» կներկայացնի  «Օֆելյայի ստվերների թատրոնը» բեմադրությունը:

««Մասկա պլյուս» փառատոնի՝ համապատասխան մասնագետներով, արվեստաբաններով համալրված հանձնաժողովը փառատոնին մասնակցելու համար ընտրեց «Փոքր թատրոնի» «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը»,- ասաց Դուրգարյանը:

Հայկական բեմադրությունը կներկայացվի ապրիլի 3-ին և 4-ին Մոսկվայի Վ.Մեյերհոլդի անվան թատերամշակութային կենտրոնի բեմում:

«Մասկա պլյուսը» «Ոսկե դիմակ» փառատոնի մեծ արտամրցութային ծրագիր իրականացնելու փորձ է:

«Մասկա պլյուսը» սահմանափակված չէ խիստ գեղագիտական պահանջներով, որոնք առաջադրվում են «Ոսկե դիմակի» մասնակիցներին: Այստեղ կարող են ներկայացվել վառ, ոչ ստանդարտ, յուրահատուկ ներկայացումներ Ռուսաստանից և  ԱՊՀ երկրներից:

«Մասկա պլյուսի» մասնակիցների ընտրության ժամանակ կազմակերպիչները հիմնվում են փորձագետների, թատերական քննադատների և  մասնագետների կարծիքի վրա: Բացի այդ, «Մասկա պլյուսի» ցանկում կընդգրկվեն «Ոսկե դիմակին» վերջին հինգ տարիներին մասնակցած և հաղթած ներկայացումները:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: