486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին կայունացնող վարկի տրամադրումը տնտեսական տեսակետից շահավետ է Ռուսաստանի համար. ֆինանսների փոխնախարար
10:44
18 Փետրվարի 2009

Հայաստանին կայունացնող վարկի տրամադրումը շահավետ է Ռուսաստանի համար տնտեսական, ինչպես նաև միջոցների վերադարձման երաշխավորման և ցածր ռիսկերի տեսակետից, երեքշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որի համար շահավետ է միջոցներ ներդնել հանրապետության մեջ, քանի որ երկրում բավականին ցածր ռիսկեր են», - ասաց Արամյանը։

Նա նշեց, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է ընդամենը 13 տոկոս, և դա խոսում է այն մասին, որ երկիրն ի վիճակի է վերադարձնել փոխառված միջոցները։

Միաժամանակ, Արամյանի կարծիքով, Հայաստանում կայունության ապահովումը համահունչ է Ռուսաստանի շահերին, քանի որ հանրապետությունում գործում են բավականին մեծ քանակությամբ ռուսական ընկերություններ։

Միաժամանակ նա հերքեց ասեկոսներն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին կայունացնող վարկ է տրամադրում որոշ նախապայմաններով։

Ռուսաստանը և Հայաստանը 2009 թ.-ի փետրվարի 9-ին  համաձայնագիր են նախաստորագրել Հայաստանին 500 միլիոն դոլարի կայունացնող վարկի տրամադրման մասին՝ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները չեզոքացնելու նպատակով։ Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։

Ըստ համաձայնագրի՝ վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:

Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որևէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում։ Ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձևավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։