482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովի փորձագետները Երևան կժամանեն փաստահավաք առաքելությամբ
19:59
17 Փետրվարի 2009

Եվրահանձնաժողովի փորձագետների խումբը՝ Առևտրային հարաբերությունների գլխավոր տնօրինությունը ներկայացնող տնօրեն Եվա Սինովիչի գլխավորությամբ, փետրվարի 18-19-ին փաստահավաք առաքելությամբ կժամանի Երևան:

Ինչպես նշվում է ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում, Եվրահանձնաժողովի խումբը ինչպես փորձագետների մակարդակով, այնպես էլ բարձր մակարդակով երկօրյա հանդիպումներ կունենա հայաստանյան իշխանությունների հետ:

«Քննարկումները հնարավորություն կտան Եվրահանձնաժողովին սահմանել առաջնային կարևորության բարեփոխումները, որոնք և կօգնեն Հայաստանին նախապատրաստվել ԵՄ հետ ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի մասին բանակցություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ազատ առևտրի նման համաձայնագիրը հավակնոտ ծրագիր է: Այն նոր աստիճանի կբարձրացնի առևտրային ներկա կապերը` երկու կողմերին առաջարկելով արտոնյալ պայմաններ միմյանց շուկաներ մուտք գործելու համար, աջակցելով Հայաստանում տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև հայաստանյան բիզնեսին ընձեռելով նոր հնարավորություններ: Առաջարկների իրականացումը կօգնի Հայաստանին ավելի կարճ ժամկետներում համաձայնագրից օգուտներ քաղել: ԵՄ հանձնառել է շարունակական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին բարեփոխումային իր ծրագրերում, ներառյալ տեխնիկական օժանդակության տրամադրման միջոցով:

ԵՄ և Հայաստանի միջև ազատ առևտրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը, որն Արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում, կտանի դեպի առևտրի և տնտեսության ոլորտում Հայաստանի իրական ինտեգրում ԵՄ հետ, որն էլ իր հերթին ոչ շատ հեռու ապագայում հայաստանյան ընկերություններին և սպառողներին կբերի տնտեսական օգուտներ:

Համաձայնագիրը ոչ միայն աստիճանաբար կվերացնի ապրանքային երկկողմ առևտրում դեռևս առկա սակագների կիրառումը, այլ նաև կապահովի ծառայությունների մատուցման ազատականացում, ներդրումների հոսք, ինչպես նաև ԵՄ օրենքների և ընթացակարգերի հետ Հայաստանի օրենսդրության աստիճանական  համապատասխանեցման միջոցով կամրապնդի համակարգային բարեփոխումները:

Այդ կապակցությամբ Հայաստանի կառավարությանն առաջարկվել է կենտրոնացնել իր ջանքերը ընդունված օրենքների պատշաճ իրականացման և կիրարկման, ինչպես նաև գերատեսչական ունակությունների ամրապնդման ուղղությամբ: Արդյունքում այն խթան կհանդիսանա տնտեսական աճի, տնտեսության բազմակողմ զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար:

2008 մայիսին ավարտված ԵՄ և Հայաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի հնարավորության մասին անկախ ուսումնասիրությունը փաստել է, որ Հայաստանը որոշակի առաջընթաց է արձանագրել նշված պայմանների ստեղծման ուղղությամբ, սակայն հավելյալ գործողությունների անհրաժեշտություն դեռևս կա:

Այդ իսկ պատճառով այս փուլում ԵՄ և Հայաստանը դեռևս չեն բանակցում համաձայնագրի շուրջ, այլ սահմանում են մի գործընթաց, որը միտված է երկկողմ բանակցային մանդատների համար պայմանների ստեղծմանը և ապագայում նման բանակցությունների ձեռնարկմանը: Նախապատրաստական այս գործընթացն արագացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը որոշել է մեծածավալ փաստահավաք առաքելություն իրականացնել դեպի Հայաստան: Այս առաքելությունը  հիմնված կլինի անցյալ տարվա հուլիսին Եվրահանձնաժողովի Հայաստան կատարած մաքսային հարցերով առաքելության դրական արդյունքների վրա:

Հարկ է նշել, որ ԵՄ նոր անդամ երկրներում կանոնակարգային համապատասխանեցման հարցերում իրենց ունակությունն ապացուցած Թվիննինգ, TAIEX և Սիգմա գործիքները հասանելի են նաև Հայաստանին: Հայաստանյան տարբեր հաստատություններում տեղակայվելիք Խորհրդատվական խմբի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարին ԵՄ-ն նաև կտրամադրի բարձրակարգ խորհրդատուներ, ովքեր ազատ առևտրի ապագա համաձայնագրի նախապատրաստական գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն կտրամադրեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: