482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին մտահոգել է Երևանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի անցկացումն արգելելու փաստը
19:38
17 Փետրվարի 2009

ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբյեն իրենց մտահոգությունն են հայտնել իշխանությունների 2009թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում Հայ ազգային կոնգրեսի խաղաղ հանրահավաքն արգելելու որոշման կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Եվրախորհրդի երևանյան գրասենյակից:

«Պրեսկոտն ու Կոլոմբյեն նշել են, որ Վեհաժողովը տարբեր առիթներով կոչ է արել իշխանություններին ամբողջովին հարգել հավաքների ազատության սկզբունքը Հայաստանում և անհարկի սահմանափակումներ չդնել ընդդիմության կողմից կազմակերպվող խաղաղ հավաքների վրա` հատկապես հավաքների համար հայցվող վայրերի հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Նրանց կարծիքով  խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու բոլոր քաղաքական ուժերի հնարավորությունը ժողովրդավարության էական բաղադրիչներց է, և, հետևաբար, նրանք կոչ են անում իշխանություններին թույլատրել, որ նման խաղաղ հանրահավաքները կայանան առանց խոչընդոտների` հայցվող վայրերում»,- ընդգծել են համազեկուցողները: 

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը փետրվարի 12-ին տեղեկացրել էր, որ ընդդիմությանն արգելվել է մարտի 1-ին հանրահավաք և Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա երթ անցկացնել, դրա փոխարեն առաջարկվել էր միջոցառումներն անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքում:

Տեղեկությունն այն մասին, որ ընդդիմությունը մտադիր է հանրահավաք և երթ կազմակերպել Մատենդարանից դեպի Հյուսիսային պողոտա, քաղաքապետարանին էր ներկայացրել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: