484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն բանակցություններ է վարում Հայաստանի կառավարության հետ՝ ֆինանսավորման և համագործակցության նոր ձևաչափերի վերանայման ուղղությամբ
18:35
17 Փետրվարի 2009

ԱՄՀ-ն բանակցություններ է վարում Հայաստանի կառավարության հետ՝ ֆինանսավորման և համագործակցության նոր ձևաչափերի վերանայման ուղղությամբ, երեքշաբթի Երևանում հայտարարեց ԱՄՀ գործադիր տնօրեն Ագե Բակերը (Age Bakker)։

Նրա խոսքերով, այս շաբաթ արդեն հանդիպումներ են անցկացվել ՀՀ վարչապետի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների, ինչպես նաև երկրի Կենտրոնական բանկի նախագահի հետ համագործակցության վերանայման հնարավորության վերաբերյալ։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարության և ԱՄՀ միջև ստորագրվել և 2008թ. նոյեմբերին հաստատվել է համագործակցության ծրագիրը, սակայն իրավիճակն աշխարհում զգալիորեն փոխվել է՝ հաշվի առնելով  համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանին տրամադրած ֆինանսավորումը նոր պայմաններում բավական ցածր է և վերանայման կարիք ունի։ Ներկայում մենք դիտարկում ենք ԱՄՀ-ի՝ Հայաստանին օգտակար լինելու հարցը, լինի դա ֆինանսական կամ խորհրդատվական աջակցություն»,- ասաց Բակերը՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թեմայով դասախոսությամբ հանդես գալով Երևանի պետական համալսարանի ուսանողների առջև։

Նրա խոսքերով, դրա համար շատ բան կա անելու, այդ թվում՝ բանակցություններ վարել այլ կառույցների հետ, որոնք ֆինանսական ծրագրեր են իրականացնում Հայաստանում, մասնավորապես, Համաշխարհային բանկի և այլ կառույցների կողմից լրացուցիչ ներդրումներ ներգրավելու նպատակով։

«Կարևոր է գիտակցել, որ լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա հատուցել դեպի մասնավոր հատված կապիտալի ներհոսքի կրճատումը»,- ասաց Բակերը։

Միաժամանակ նա նշեց, որ միջազգային կազմակերպությունները վստահում են Հայաստանին և կարող են օգնել երկրին համաշխարհային ճգնաժամի պայմաններում։

Բակերի խոսքերով, ԱՄՀ-ն անցկացնում է վճարահաշվարկային հաշվեկշռի ճեղքվածքի հաշվարկները, սակայն դեռ վաղ է որևէ կոնկրետ գումար նշել, որով ԱՄՀ-ն նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

«Կամենում եմ զերծ մնալ կոնկրետ գումար նշելուց, կարող եմ միայն  ասել, որ միանշանակ աջակցության նոր գումարն զգալիորեն ավելի բարձր պետք է լինի, քան հաստատվել էր նոյեմբերին»,- ասաց Բակերը։

Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր խորհուրդը նոյեմբերի 17-ին հաստատել է Հայաստանին եռամյա վարկի տրամադրումը 9,2 մլն SDR (մոտ 13,6 մլն դոլար) չափով՝ «Աղքատության կրճատման և տնտեսական աճի աջակցության» (Poverty Reduction and Growth Facility -PRGF) ծրագրի շրջանակներում։

Միջոցները նախատեսված են մինչև 2011 թվականը կառավարության տնտեսական ծրագրի աջակցության համար։ Այս որոշմամբ Հայաստանը կարող է ԱՄՀ-ից անմիջականորեն ստանալ 1,31 SDR (մոտ 1,9 մլն դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: