478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կրոնական օրենսդրության մեջ կատարված լրացումներն ուղղված չեն կոնկրետ կազմակերպության դեմ. պատգամավոր
17:09
17 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում արված լրացումներն ու դրա հետ կապված Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն ուղղված չեն ինչ-որ կոնկրետ կրոնական կազակերպության դեմ, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:  

Օրենքի հեղինակներից մեկը հանդիսացող խորհրդարանականի խոսքերով, այդ ուղղումների անհրաժեշտությունը պայամանավորված է այն հանգամանքով, որ կրոնական ոլորտի օրենսդրությունը չի վերանայվել 2001 թվականից ի վեր, և այս ոլորտում մի շարք խնդիրներ են կուտակվել:

Աշոտյանը նշեց նաև, որ գործող օրենքում մի շարք հակասություններ կան, այն չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին, և դրանում արտացոլված չեն 2005թ. Սահմանդրության հանրաքվեի արդյունքները:

Օրենքում կատարված լրացումներով կտրվի հոգեորսության սահմանումը և կմեծացվի կրոնական կազմակերպության անդամների քանակի անհրաժեշտ շեմը (200-ից 1000-ի), որը Հայաստանի Արդարադատության նախարարության կողմից գրանցվելու հնարավորություն կտա:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված լրացումներին զուգահեռ առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում հոգևորսության համար պատժամիջոցներ մտցնել՝ 500 հազար դրամ տուգանքի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Աշոտյանն ընդգծեց, որ օրենքի նպատակը մարդու իրավունքների և ազատության պաշտպանությունն է, քանի որ դրանցով սահմանվելու են մարդու այնպիսի կարևոր իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են ապրելու և առողջության իրավունքը, անձնական կյանքի և սեփականության անձեռնմխելիության իրավունքը: Նա հայտնեց նաև, որ լրացումները համապատասխանում են միջազգային կոնվենցիաներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

Աշոտյանը հայտնեց նաև, որ խորհրդարանում լրացումներն ընդունելու քվեարկությունը կանցկացվի երկուշաբթի: «Օրինագծի տակ ստորագրել են բոլոր չորս կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները և անկախ պատգամավոր Վիկտոր Դալաքյանը»,- ավելացրեց նա:

Նա հայտնեց նաև, որ օրինագծի հեղինակները պատրաստ են այն քննարկել բոլոր շահագրգիռ կազմակեպությունների հետ և արդեն իսկ գրավոր առաջարկ են ստացել Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ և այլ ավետարանչական եկեղեցիների կողմից:

Աշոտյանն ընդգծեց նաև, որ հավատացյալների թվի նվազագույն շեմի սահամանափակումը չի վերաբերի ազգային փոքրամասնություներին: Նրա խոսքերով, Հայաստանում գրանցված յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն իրավունք կունենա գրանցել սեփական կրոնական կազմակերպությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: