484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվել է Մարդկանց առևտրի խնդիրների վերաբերյալ դպրոցական կրթության ծրագրի առաջին ազգային համաժողովը
13:47
17 Փետրվարի 2009

«Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում»  ծրագրի առաջին ազգային համաժողովը տեղի ունեցավ երեքշաբթի Երևանում։

«Հայաստանում մարդկանց առևտրի գրեթե բոլոր դեպքերը կապված են սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, այսինքն գրեթե բոլոր զոհերն այն քաղաքացիներն են, ովքեր մեկնում են այլ երկրներ աշխատանք փնտրելու նպատակով», - համաժողովի ընթացքում ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։

Նրա խոսքերով, տնտեսական ճգնաժամի պայմաններում խնդիրը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն, քանի որ աշխատատեղերի քանակը կրճատվում է, և քաղաքացիներն արդեն պակաս պահանջկոտ են դառնում արտասահմանում աշխատանքի առաջարկությունները քննարկելիս։

Տեր-Մինասյանը նշեց, որ նման իրավիճակում այս երևույթի իրազեկման և կանխման վերաբերյալ կրթական ծրագրերն են հատուկ իմաստ ձեռք բերում։

«Դպրոցական ծրագրերում նյութերի ներդրումը հնարավորություն է տալիս ապահովել նման կրթություն և դարձնել այն կանոնավոր, մշտական, ընդգրկել բնակչության, երիտասարդության, նրանց ծնողների և կրթության ոլորտի աշախտակիցների շատ ավելի մեծ մասը», - ասաց նա։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մանկատների և հատուկ դպրոցների երեխաներին, քանի որ նրանք սոցիալապես ապահովված չեն, ամբողջովին կամ միակողմանի ծնողազուրկ են կամ ապրել են անապահով ընտանիքներում։ «Գտնվելով աղքատության եզրին՝ նման ընտանիքները բախվում են սոցիալական խնդիրների հետ, այնպիսի, ինչպիսիք են ընտանեկան ցածր եկամուտը, գործազրկությունը, երեխաներին հագուստով և սնունդով ապահովելու դժվարությունը, առողջության և կրության մատչելիության հետ կապված խնդիրները», - նշեց Քոչարյանը։

Նրա խոսքերով, նման հանգամանքները թույլ են տալիս դիտարկել նման խմբի մարդկանց թրաֆիկինգի ռիսկերի խմբի մեջ։

Քոչարյանի կարծիքով, շահագրգիռ կազմակերպությունները պետք է իրենց ջանքերն ուղղեն հասարակությունում, հատկապես Հայաստանում նման բացթողումների հաղթահարմանը։ Միաժամանակ Քոչարյանը կարծում է, որ սա ընդհանուր խնդիր է, որը կապված է պետության զարգացման և զարգացվածության մակարդակի հետ։

2008 թ.-ի նոյեմբերից Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն իրականացնում է Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիրը։

Ծրագրի տևողությունը երկու տարի է` 2008 թ. նոյեմբերից մինչև 2010 թ. հոկտեմբերը:

Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին ՄՄԿ-ին կհաջողվի երեք թիրախ երկրներում թրաֆիկինգի թեման ներառել դպրոցական ծրագրերում:

Երեք պետության համար նախատեսված երկամյա ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ֆրանկ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։