486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Մոտակա ամսում Ռուսաստանը կզրկվի ներդրումային վարկանիշից. ակադեմիկոս Աղանբեգյան
13:01
17 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոտակա ամսում Ռուսաստանը կզրկվի ներդրումային վարկանիշից, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը։

«Վարկանշային բոլոր գործակալությունները հայտարարել են Ռուսաստանի վերաբերյալ բացասական կանխատեսումների մասին այն պատճառով, որ Ռուսաստանն ավելի քիչ ռեզերվներ ունի, քան պարտքեր», - ասել է նա նախօրեին՝ «Հակաճգնաժամային կառավարումը արդի պայմաններում. հիմնախնդիրներ և անելիքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Աղանբեգյանը նշել է, որ ճգնաժամը զարգացող այլ երկրների համեմատ ավելի շատ խոցել է Ռուսաստանը։

«Մեր ֆոնդային շուկան անկում ապրեց 5 անգամ՝ բաժնետոմսերում օտարերկրյա կապիտալի բարձր մասնաբաժնի պատճառով, որոնք անմիջապես վաճառվեցին, ինչը հանգեցրեց շուկայի փլուզմանը», - պարզաբանել է նա։ Բացի այդ, ակադեմիկոսի խոսքերով, Ռուսաստանում, ինչպես և Հայաստանում, բացակայում են «երկար փողերը»։

«Մենք չունենք կուտակային կենսաթոշակային ֆոնդեր, զարգացած չէ խոշոր ապահովագրությունը, միայն վերջերս սկսեցին զարգանալ փայատիրական ֆոնդերը, որոնց հաշվին կուտակվել է ընդամենը 30 միլիարդ դոլար», - ասել է նա։

Տնտեսագետը նաև կարծում է, որ ֆոնդային շուկան տուժեց նաև ռուսական բանկերի թուլության պատճառով։ «Նրանց ակտիվների ծավալը կազմում է ոչ ավել, քան ՀՆԱ-ի կեսը՝ ի տարբերություն Եվրոպայի բանկերից, որտեղ ակտիվները 2-3 անգամ գերազանցում են ՀՆԱ-ի ծավալը», - նշել է նա։

Աղանբեգյանը նաև պարզաբանել է, որ ռուսական կազմակերպություններն ու ձեռնարկությունները հայտնվեցին դժվար պայմաններում այն պատճառով, որ ճգնաժամը դիմավորեցին շատ մեծ պարտքերով։

«Նրանց պարտքը կազմում է ավելի քան 500 միլիարդ ԱՄՆ դոլար, և նրանք պետք է այն մարեն, մասնավորապես, հաջորդ տարի ոչ պետական ձեռներկություններն ու բանկերը պետք է օտարերկրյա բանկերին վերադարձնեն 160 միլիարդ դոլար», - ասել է նա՝ավելացնելով, որ նման գումարներ չունեն ոչ նրանք, ոչ էլ կառավարությունը։

Պարզաբանելով, որ Ռուսաստանում այսօր գործում է 1100 բանկ, ակադեմիկոսն ասել է, որ հաշվի առնելով նրանց այժմյան վիճակը՝ «բանկերի կեսից մինչև երկու երրորդը կանհետանա»։

«Արդեն այսօր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության մեջ միջինը եկամուտ չկա, քանի որ որոշ ձեռնարկությունների նվազումը հավասարաչափ է մյուսների եկամուտին, իսկ բանկերը միջինում արդեն վնասով են աշխատում», - պարզաբանել է նա։

Բացի այդ, Աղանբեգյանի խոսքերով, Ռուսաստանը հայտնվեց ծանր վիճակում նաև այն պատճառով, որ ռուսական տնտեսությունը շատ է կախված նավթի և գազի արտահանման գներից։

«Մեր տնտեսական աճը, իրական եկամուտների և բյուջեի աճը կիսով չափ կապված էր նավթից և գազից ստացված եկամուտներից։ Բյուջեն կզրկվի 4 տրիլիոն ռուբլի եկամտից, ինչը ողջ դաշնային բյուջեի կեսից ավելի է», - ասել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: