481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական թերթը պնդում է, որ «Բջնի» գործարանը գնել է հայտնի հայ ձեռներեց Ռուբեն Հայրապետյանը
12:29
17 Փետրվարի 2009

Նախօրեին հարկադիր աճուրդի ժամանակ 4,441 մլրդ դրամով (14,5 միլիոն ԱՄՆ դոլար) վաճառված հանքային ջրերի «Բջնի» գործարանը գնել է հայտնի հայ ձեռներեց, ՀՀ ԱԺ պատգամավոր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հաղորդում է «168 ժամ» թերթը։

Հրատարակության համաձայն, Հայրապետյանը թերթի թղթակցի հետ զրուցելիս հաստատել է, որ գնել է «Բժնի» գործարանը՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանություններից։

Գործարանը փակվել էր հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով՝ ձեռնարկությունից ավելի քան 4 միլիարդ դրամի (մոտ 13,2 միլիոն դոլար) բռնագանձման մասին Վարչական դատարանի որոշման հիման վրա։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները 2008 թ.-ի հոկտեմբերի 21-ին այցելել են «Բջնի» գործարան, անցկացրել են գույքագրում և կալանք են դրել ձեռնարկության անշարժ գույքի վրա։ Այս ամենից հետո երկու օր անց ընկերությունը, իր ղեկավարության որոշմամբ, դադարեցրել է արտադրությունը՝ հետագա գործունեություն իրականացնելու անհնարինության պատճառով։

Գործարանը պատկանում էր «Սիլ» կոնցեռնին, որը սեփականատերը հայտնի ձեռներեց և խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, ով հետախուզման մեջ է Երևանում մարտի 1-2-ի անկարգությունների կապակցությամբ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 200 մարդ ստացել են վնասվածքներ։

 

ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 106 մարդ, այդ թվում նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Մելիքյանը։ Խորհրդարանի ևս մեկ պատգամավոր՝ Խաչատուր Սուքիասյանը, հետախուզման մեջ է։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: