487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամը Հայաստանում դեռ նոր է սկսում ծավալվել. Աղանբեգյան
12:10
17 Փետրվարի 2009

Ճգնաժամը Հայաստանում դեռ նոր է ծավալվել, և քանի որ հասարակական արդյունաբերությունը երկրում բավարար չափով զարգացված չէր մինչճգնաժամային ժամանաշրջանում, ապա հանրապետությունը դիմավորեց ճգնաժամը ոչ բավականին պատրաստված, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը։

«Ճգնաժամը Հայաստան ավելի ուշ հասավ, քան Ռուսաստան, քանի որ հանրապետությունում այնքան էլ զարգացած չեն ֆոնդային շուկան, բանկային համակարգը, հիփոթեքը։ Մենք գտնվում ենք ճգնաժամի սկզբնական փուլում, և նրա հատակը դեռևս չեն անցել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, իսկ Հայաստանում այն նոր է սկսում թափ առնել», - երկուշաբթի ասել է նա «Հակաճգնաժամային կառավարումը արդի պայմաններում. հիմնախնդիրներ և անելիքներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Աղանբեգյանի խոսքերով, ճգնաժամը հանգեցնում է, առաջին հերթին, բիզնեսի արժեզրկմանը, ընդ որում զարգացող երկրներում այդ կրճատումը մի քանի անգամ է։

«Բացի այդ, կտրուկ կրճատվում են անշարժ գույքի գներն ու պահանջարկը։ Դեռևս գները և Հայաստանում, և Ռուսաստանում այնքան էլ չեն ընկել, սակայն ակնկալվում է անկում առնվազն մեկ երրորդով», - պարզաբանել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանում անշարժ գույքն արդեն անկում է ապրել գրեթե 40 տոկոսով։

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի  պետկոմիտեի տվյալներով, Երևանում 2008թ.-ին, 2007թ. համեմատ, բնակարանների 1 քմ շինության շուկայական միջին գների աճը կազմել է 15.2%: Երևանում (բացառությամբ Նորք-Մարաշ համայնքի) 1 քմ բնակելի տարածքի համար շուկայական միջին գինը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 296,3 հազ. դրամ։ Հայաստանի մարզերում (բացառությամբ Երևանի) բնակարանների շուկայական միջին գինը 2007 թ.-ի համեմատ 2008 թ.-ին աճել է 31,6 տոկոսով։

Նշելով, որ առաջին հերթին ճգնաժամից տուժում են ներդրումները, Աղանբեգյանն ասել է, որ Հայաստանում սպասվում է բանկերի միջոցով մասնավոր ներդրումների տեսքով միջոցների հոսքի կտրուկ նվազում։

«Ռուսաստանը լայնորեն սնվում էր արտարժույթի հոսքով, դեռևս 2007 թ.-ին Ռուսաստան է մտել 83 միլիարդ դոլար, իսկ 2008 թ.-ի հունիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կապիտալի արտահոսքը կազմել է 150 միլիարդ դոլար, և հնարավոր է նման գումար արձանագրվի նաև 2009 թ.-ին», - պարզաբանել է նա՝ ավելացնելով, որ ճգնաժամն արտահայտվում է նաև գործազրկության մեծ աճով։

Ճգնաժամին դիմակայելու միջոցների թվում Աղանբեգյանը նշել է գործազրկության դեմ պայքարը, տնտեսության աշխատունակ ոլորտների խթանումն ու զարգացումը։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած ճգնաժամը կամ Հայաստանի շրջափակման ժամանակ առաջացած ճգնաժամն անհամեմատ ավելի ծանր էր, և մենք հաղթահարեցինք։ Անկասկած, մենք կհաղթահարենք նաև այս ճգնաժամը, և խուճապի ու վատատեսության որևէ հիմք չկա։ Սա մի փուլ է, և մենք պետք է ավելի լավ դրան պատրաստվենք, մասնավորապես, դասեր քաղենք պատմությունից», - եզրափակել է ակադեմիկոսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։